News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը


Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում բարեփոխումներն արդյունքներ արդեն տալիս են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով այդ ոլորտում շուկայի ազատականացմանը:

«Մենք չունեինք ազատ շուկա էլեկտրաէներգիայի մատակարարման բնագավառում եւ թվում էր՝ դա անհնար կլինի: Եթե մենք այդտեղ հաջողություն չարձանագրվեինք, մենք կարող էինք խաչ քաշել մեր այն բոլոր նախաձեռնությունների վրա, որը կոչվում է տնտեսության ազատականացում, մենաշնորհների վերացում, կոռուպցիայի վերացում, արդյունավետ համակարգ ու ներդրումներ ունենալ: Փետրվարից այս համակարգը սկսեց աշխատել, եւ որքան ես եմ ծանոթ, կարող եմ ասել, որ այդ խիզախ քայլն իր արդյունքներն արդեն տալիս է:

Ես գիտեմ, որ հակառակ կողմից մեծ հակազդեցություն կա, մենաշնորհից այդպես հեշտ չեն ազատվում: Ես պետք է խնդրեմ, որ պետությունը եւ ՀԾԿ հանձնաժողովը շատ ավելի խիստ լինեն եւ այդ դրսեւորումների դեմն առնեն»,-ասաց նա:

ՀՀ նախագահի խոսքով, այս փոփոխությունների արդյունքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը վերջնական սպառման մեջ 2030 թվականին, ներառյալ նաև խոշոր հիդրոկայանները, կհասնի 50 տոկոսի, իսկ 40 թվականին՝ 60 տոկոսի. «Այստեղ, եթե մենաշնորհային կառավարման ցանկությունը լինի, խոչընդոտ է լինելու, պետք է կարողանալ կարգավորող մարմինների միջոցով էդ ախորժակը նվազեցնել», - ասաց Խաչատուրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ