News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայողների եւ ոչ պարտադիր զինծառայություն անցնողների, գիզիրների (ենթասպաների) եւ միչմանների համար փոխվում է զինծառայության տարիքային շեմը խաղաղ ժամանակներում։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, նախագծի համաձայն՝ Ադրբեջանի «Զինվորական ծառայության ամսին» օրենքի 39 հոդվածի համաձայն՝ զինծառայության տարիքային շեմը պարտադիր զինծառայողների համար 36,5 տարեկանն է, ոչ պարտադիր զինծառայողների, գիզիրների եւ միչմանների համար՝ 48 տարեկանը։

Գործող օրենքի համաձայն՝ խաղաղ ժամանակ պարտադիր զինծառայողների տարիքային շեմը 37 տարեկանն է, ոչ պարտադիր զինծառայողների, գիզիրների եւ միչմանների համար՝ 45-ը։

Թե ինչով է բացատրվում այս որոշումը՝ չի տեղեկացվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ