News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է  ստացվել, որ 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 57 բրիգադը  «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 35-ամյա Աշոտ Ս.-ն է:

Ժամերի ընթացքում ոստիկանները պարզել են, որ Աշոտ Ս.-ին Գալշոյան փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ դանակահարել է Երևանի բնակիչ 31-ամյա Գագիկ Մ.-ն:

Ոստիկանության ծառայողները Վիլնյուսի փողոցում հայտնաբերել են Գագիկ Մ.-ին և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նա ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում, որպես՝ տեսուչ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկե ձուլակտորների խոշոր խմբաքանակի տեղափոխումը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության...
Փրկարարները Ջերմուկի ճոպանուղու մոտակայքում կցորդիչով բեռնատար են արգելափակումից դուրս բերել
Փետրվարի 23-ին՝ ժամը 13:11-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության…
ԵԿՄ անդամը հանկարծամահ չի եղել, նրան սպանել են․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով․․․
ՊԵԿ աշխատակիցները  միջազգային առաքանուց հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված...
Վրաստանում տարեսկզբից թմրանյութերի համար 270 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում...
«Արմավիր» ՔԿՀ կալանավորը 50 անձի «Իդրամ»-ին հասանելիություն ստանալով՝ վարկեր է ձևակերպել ու հափշտակել մոտ 40 մլն դրամ
Անձը հաղորդակցային հավելվածների կիրառմամբ խաբեությամբ մոտ 50 քաղաքացու տվյալներին հասանելիություն ստանալով...
Ամենաշատ