News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

«Բաբել» պարբերականի աղբյուրները տեղեկացրել են, որ Ուկրաինայի  ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) պետ Կիրիլ Բուդանովի կնոջ մոտ բժիշկներն ախտորոշել են ծանր մետաղներով թունավորում։

«Բաբելի» զրուցակիցները հավաստիացրել են, որ «այդ նյութերը որեւէ կերպ չեն օգտագործվում կենցաղում եւ ռազմական գործում»։ «Դրանց առկայությունը կարող է մատնանշել միայն կոնկրետ անձի նպատակաուղղված թունավորման մասին»,- հայտնել են աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ Մարիաննա Բուդանովան հոսպիտալացվել է, բայց արդեն ավարտում է բուժման կուրսը։ Հետաքննվում է սպանության փորձի քրեական գործը, հայտնել են «Բաբելի» աղբյուրները։

Մարիաննա Բուդանովայի թունավորման մասին նշել են նաեւ «Украинская правда»-ի աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ ՀԳՎ պետի կնոջն «ամենայն հավանականությամբ թունավորել են ուտելիքի միջոցով»։ «Նա դժգոհում էր վատ ինքնազգացողությունից, ուստի անալիզներ է հանձնել, որոնք էլ ի հայտ են բերել թունավորումը»,- տեղեկացրել են նրանք։

Պարբերականի զրուցակիցներն ավելացրել են, որ «թունավորումը հաստատվել է էլի մի քանի աշխատակիցների մոտ»։ Բուդանովի կինը, ասել են նրանք, «փոքրամարմին է, դրա համար նշանները նրա մոտ ավելի շուտ են ի հայտ եկել»։ Իսկ մյուս թունավորվածները, որոնք «ավելի խոշոր էին, ոչինչ չեն նկատել, եւ հիմա նույնպես բուժվում են»։

Ուկրաինայի իրավապահ մարմինները հրապարակման պահին պաշտոնապես չեն հայտարարել ՀԳՎ պետի կնոջ մահափորձի հետաքննության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեակատարողական ծառայողները բացահայտել են ներնետման դեպք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
2023-ին վերականգնվել է պետությանը պատճառված 2 մլրդ 482 մլն 453 հազար դրամի վնասը. Զինդատախազություն
Ամփոփման ավարտին պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են կարևոր հարցերի, քննարկել փոխգործակցության զարգացման...
Ես այստեղ չէի լինի եթե չլիներ քաղաքական կոմպոնենտ, եկեք ոչ մեկին հիմարի տեղ չդնենք. Լևոն Քոչարյան
Ուսանողներին կանչեք, թող գան ու տեսնեն՝ ինչպիսին չպետք է լինի քրեական գործը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 141 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝...
Սյունիքում 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ. կա դիզվառելիքի արտահոսք
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունքի մարզում: Ժամը...
Ամենաշատ