News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Ավտոտրանսպորտի բոլոր միջոցների համար Ռազմավիրական ճանապարհը բաց է ճանապարհի մաքրումից հետո, տեղեկացրել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ վարչությունը։

«Վրաստանի տարածքում ճանապարհաշերտի մաքրումից հետո, նկատի ունենալով նաեւ Վրաստանի սահմանային ոստիկանության երաշխավորությունները, թոյլատրվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթեւեկությունը, բացի մեծ բեռնատարներից, Վլադիկավկազ-Լարս տեղամասում, երկու ուղղություններով, 2023թ. նոյեմբերի 28-ի ժամը 13.15-ից, մինչեւ հատուկ կարգադրություն»,- տեղեկացրել է գերատեսչությունը Թելեգրամ-ալիքում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12.10-ից  եղանակի վատացման պատճառով այս մայրուղում դադարեցվել էր բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը։

Ռազմավիրական ճանապարհը, որն անցնում է Ներքին Լարս գյուղով եւ «Վերին Լարս» անցակետով, միակ ցամաքային երթուղին է, որը միմյանց հետ կապում է Ռուսաստանը, Վրաստանը եւ Հայաստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ