News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է «Կլիմայակայուն ֆիսկալ պլանավորում Հայաստանում» խորագրով զեկույցին, որը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից։ Զեկույցին ներկա է եղել ԱԶԲ նախագահ Մասաթուգու Ասակավան։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Զեկույցի նպատակն է ընդգծել Հայաստանի կարիքները՝ համապարփակ հարմարվողական ներդրումների և ֆիսկալ պլանավորման ֆինանսավորման հարցում կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականությունը խորացնելու համար:

Արման Խոջոյանը նշել է, որ այսօր կլիմայի փոփոխությունը բացասական ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա, և յուրաքանչյուր ֆերմեր պետք է գիտակցի և ընդունի այդ փոփոխության արդյունքում առաջացած ռիսկերը։ Նա նաև հավելել է, որ ներկայումս գյուղատնտեսության աջակցության ծրագրերում ևս քննարկվում է նաև կլիմայի փոփոխության հարցը:

Զեկույցը ներկայացնում է եռաֆունկցիոնալ շրջանակ, որը զարգացող երկրները կարող են օգտագործել՝ գնահատելու և կառավարելու կլիմայի փոփոխության հետևանքով ֆիսկալ կայունության ռիսկերը, ինչպես նաև օպտիմալացնելու ֆինանսական ռեսուրսները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից խավիարի մատակարարման հարցում
Կոլիֆորմները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց...
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 1-ին, կազմել է…
Հիմա էլ «մեղավորը» արտագնա աշխատանքի մեկնողներն ե՞ն. Թադեւոս Ավետիսյան
Ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունների օրոք...
Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած...
Վահագն Խաչատուրյանը Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի կյանքի կոչման հարցը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ…
Հայաստանի ՊԵԿ-ը կարող է հարեւան երկրների համար մոդելային օրինակ հանդիսանալ. ՀԲ ծրագրերի ղեկավարը՝ Բադասյանին
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին…
Ամենաշատ