News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարի առաջին կանգառը Քարակերտ բնակավայրն էր, որից հետո դիտարկել է Ակնալիճ - Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնք արդեն ավարտվել են։ Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Տարոնիկ բնակավայրով:

Մարզպետը նախարարարին է ներկայացրել դեպի Մեծամորի թանգարան տանող մոտ 2 կմ երկարությամբ ամբողջովին բարեկարգ ճանապարհը։ Մարզպետի խոսքով՝ այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը խթան կհանդիսանա Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից, քանի որ արգելոց-թանգարանն իր նշանակությամբ բացառիկ է և զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում։

Ճանապարհի մյուս հատվածի՝ 4.1 կմ երկարությամբ‚ հիմնանորոգումն իրականացվել էր 2019 թվականին‚ իսկ 2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի 1,143 կմ ընդհանուր երկարությամբ մայթերի կառուցումը։

Նախարարը ծանոթացել է նաև Մ5՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի ձախակողմյան գոտու ճինարարական աշխատանքներին, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Նախարարը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել բարձր որակով և սահմանված ժամկետներում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Խոպանից եկած գումարները նվազել են. հարկման հետքերով
Հատկանշական է, որ զուտ ներհոսքի նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից արտահոսքի աճով, որի...
Հարկատուները կվճարեն ծառայողական մեքենաների՝ «կարմիր գծերի» կայանման տարեկան՝ 160.000 դրամները
«Ա» և «Բ» գոտիներում կայանման համար վճարվել է ընդհանուր 677,6 մլն դրամ գումար…
Լիթիումի արտադրությունը 2010-ից քառապատկվել է, իսկ ՀՀ հանքային ջրերում լիթիումի որոշակի պաշարներ կան. Հովհաննիսյան
2050 թվականին լիթիումի ամբողջական պահանջը կհասնի մինչեւ 5 մլն տոննայի...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 29-ին, կազմել է...
ՀԾԿՀ նախագահի պաշտոնում վերընտրվեց Գարեգին Բաղրամյանը, ՄՊՀ նախագահի պաշտոնում՝ Գեղամ Գևորգյանը
Հիշեցնենք, որ 2016-2018 թթ. Գեղամ Գևորգյանը ղեկավարել է Գյուղատնտեսության...
2025-ից առաջանալու է բաց լիթիումի առաջարկի եւ պահանջարկի միջեւ. Հայաստանը պետք է իր տեղը գրավել այդ բացի մեջ. Ջհանյան
Այսօրվա աշխատաժողովի գլխավոր թեման ոչ միայն լիթիումն է, այլեւ ընդհանրապես...
Ամենաշատ