News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Արեւմուտքի համար տարածաշրջանի կարեւոր երկիրն Ադրբեջանն է, իսկ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցողը իմիտացիա է, քողածածկույթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 28-ին ասել է  քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։

Այս ամենը, ըստ նրա, տեղի է ունենում Հայաստանի համար, որպեսզի Երեւանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը բխի Արեմուտքի շահերից։

«Հայաստանի համար աշխարհաքաղաքական մանեւրի տարածքը փոքրանալու է։ Երբ խախտվում է ուժերի հավասարակշռությունը խոշոր խաղացողների միջեւ եւ դրանցից մեկի ազդեցությունը թուլանում է, սպառնալիքները դառնում են էական։ Ո՞ր երկրների ընկերություններն են ակտիվորեն ներգրավված Ադրբեջանի էներգետիկ նախագծերում։ Եվ այդ շահերը չեն փոխվել։ Ադրբեջանն իր ռազմական գործողությունների պատճառով չի հայտնվել իրական ճնշման տակ։ Ուստի Հայաստանը «Արեւմուտքը մեզ կօգնի» կարգախոսով գնում է ինքնասպանության»,- ավելացրել է փորձագետը։

ԱՄՆ ակտիվությունը տարածաշրջանում նա անվանել է բնական։

«Այն տեղավորվում է  Ռուսաստանին հետխորհրդային տարածքից դուրս մղելու տրամաբանության մեջ, այդ թվում այդ նույն հետխորհրդային երկրների պետականության կորստի գնով»,- ընդգծել է Ղեւոնդյանը։

Նա կոչ է արել գործընթացներին նայել պետությունների շահերի պրիզմայով, այլ ոչ թե մտածել «լավ», թե «վատ» կատեգորիաներով։

«Մի պետությունը փորձում է առաջ տանել իր շահերը, իսկ մյուսը ձգտում է դիմակայել դրան։ Փոքր երկրները, որոնց մոտ նկատվում է փորձի պակաս, կարող են տուժել այդ գործընթացում։ Հետխորհրդային տարածքում արդեն երեք երկիր իրեն առաջադրել է որպես գործիք այդ աշխարհաքաղաքական դիմակայությունում։ Խոսքը Վրաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի մասին է»,- ամփոփել է քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող է ժամանակ գա՝ իրենք անտեսված դառնան. շատ տհաճ է քաղաքացուն արհամարհելը. Անհետ կորածների ծնողների բողոքի ակցիան
Նա հավելեց, որ ցանկանում են սպառիչ պատասխաններ ստանալ կառավարությունից իրենց հարցերի վերաբերյալ: Ասրյանը դժգոհեց, որ դեռ նոյեմբերին իրենք դիմել են…
«Ժողովուրդ». Քայլեր չեն արել. փաստերով
Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի14-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակվեց Կարեն...
Տեղի է ունենում բանակցային ֆորմատի փոփոխություն. Չգիտեմ՝ Ինչ կարող է տալ Գերմանիայի միջնորդությունը ՀՀ-ին. Խաչատրյան
Նույն օրինաչափությունն է, ինչ 2018-2020 թվականներին Փաշինյան-Ալիեւ գաղտնի…
Խաղաղության պայմանագրի մեծ մասը համաձայնեցված էր, մի քանի կարեւոր կետ էր մնացել. Ալիևը փլուզեց. Պապոյան
Եթե խաղաղության պայմանագիրն ունի 100 կետ եւ 99-ը համաձայնեցվել է, դա չի նշանակում, որ այդ 99 կետը ենթակա է կատարման...
Այդ մարդիկ ՀՀ զինվորներն են եւ գտնվում են 28-օրյա վարժական հավաքների շրջանակում. Պապոյանը՝ ԵԿՄ-ականների մասին
Մեր օրենսդրությամբ իրենք զինվոր են, այնպես ինչպես ժամկետային զինծառայողները, ինչպես պայմանագրային զինծառայողները: Իմիջիայլոց, մեր...
Ստեղծված իրավիճակում իշխանության միակ ճիշտ քայլը հեռանալն է. Կարապետյան
 Վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանին էսկալացիայի համար, որպեսզի ուժով…
Ամենաշատ