News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Առատ ձյունը հարվածել է հյուսիսային Եվրոպայի երկրները, մերկասառույցը և սառնամանիքը դժվարացնում են ճանապարհային երթևեկությունը, երեքշաբթի հաղորդում է Associated Press-ը:

Շվեդիայում, Դանիայում և Նորվեգիայում ջերմաչափերն իջել են նոյեմբեր ամսվա համար անսովոր ցածր մակարդակի։ Մասնավորապես, Ստոկհոլմում երեքշաբթի օրը մինուս վեց աստիճան Ցելսիուս, Օսլոյում՝ մինուս ութ, Կոպենհագենում՝ մինուս չորս։ Սակայն նոյեմբերի 27-ը այս երկրների որոշ շրջաններում դարձավ ամսվա ամենացուրտ օրը։

Գերմանիայի արևմտյան Հեսսեն դաշնային նահանգում առատ ձյան տեղումներից հետո ծառեր են ընկել, տապալված էլեկտրահաղորդման գծեր են, իսկ ճանապարհներին մերկասառույց է։ Արձանագրվել են մի քանի վթարներ և երկար խցանումներ մայրուղիներում։

Վիսբադեն քաղաքում ճանապարհների մեծ մասը փակվել է. քաղաքի ուսումնական հաստատություններից մեկի աշխատակիցներն ու ուսանողները ստիպված են եղել գիշերել դրա շենքում, քանի որ ավտոբուսները դադարեցրել են աշխատանքը վատ եղանակի պատճառով։

Բեռլինից, ինչպես նաև Բրանդենբուրգի շրջակայքից և մոտակա Սաքսոնիա-Անհալթից, նույնպես տեղեկություններ են ստացվում ճանապարհներին մերկասառույցի պատճառով մեծ թվով վթարների մասին: Երկու մարդ մահացել է Բադեն-Վյուրտեմբերգում և հարևան Ռայնլանդ-Պֆալցում՝ Գերմանիայի հարավ-արևմուտքում՝ 71-ամյա տղամարդ և 54-ամյա կին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ