News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Արդեն քանի օր է բարձրաձայնում եմ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների մանրամասն զննության ենթարկվելու հարցին և դրա հետևանքով տնտեսվարողների կրած վնասներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Պարզվում է, որ մեր իշխանությունները խնդիրը լուծելու փոխարեն ամեն ինչ անում են, որպեսզի տնտեսության այս ճյուղը ևս կրի ահռելի վնասներ։

Այդ մասին է վկայում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ ասում է, որ Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի։

Նախևառաջ, այսպիսի հայտարարությունների պատճառով են ստեղծվում նման իրավիճակներ։

Պետական պաշտոնյան պետք է խնդիրը լուծի, ոչ թե իր անպատասխանատու հայտարարություններով էլի ավելի վատթարացնի իրավիճակը։

Եթե մեկ բեռնատար կրել է 50․000 դոլարի վնաս, պատկերացրեք, թե որքան վնասներ կարող են կրել այն հարյուրավոր բեռնատարները, որոնք հիմա անցակետի մոտ սպասում են։

Սա աղետալի հետևանքներ է ունենալու մեր տնտեսության համար, հազարավոր ընկերություններ չունենալով այլընտրանք՝ պարզապես կփակվեն։

Զավեշտալի էր նաև այն մանիպուլյացիան, որ իբր՝ այսպես կարող ենք խթանել հայկական արտադրությունը։ Նախևառաջ, հայկական արտադրանքը պետք է համապատասխանի եվրոպական ստանդարտներին, լինի մրցունակ, որպեսզի կարողանա արտահանվել ոչ թե ԵԱՏՄ, այլ՝ եվրոպական երկրներ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Փոշմանել են. «խոպանչիները» չեն հարկվի
Թեպետ երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, թե բոլորը պետք է հարկվեն, նույնիսկ հիշատակեց...
ՀՀ-ում մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում աշխատողների 43 տոկոս, իսկ 150-500 հազար դրամ՝ 40 տոկոսը
2023 թվականի դեկտեմբերի դրությամբ եկամուտ (հարկման բազա) ապահոված...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է...
ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «Ջերմուկ գրուպ»-ում. խախտումներ չեն հայտնաբերվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ռուսաստանի…
2023-ին ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 8 168 դոլար. 2022-ին այն 6 661 դոլար էր
Ապրանքների արտաքին առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 46%-ով՝ կազմելով 20,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Ներմուծումն աճել է...
2023-ին Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի  համեմատ աճել է 7,1%-ով. կառավարություն
2023 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հնդկաստան…
Ամենաշատ