News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 27-ի ժամը 13.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել 74-ամյա մի կին և հայտնել, որ ժամը 12.00-ին Օստրովսկու և Խորենացու փողոցների խաչմերուկում անհայտ անձը փորձել է հափշտակել իր պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողոպուտի փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 41-ամյա տղամարդը: Նա նոյեմբերի 28-ին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ճապոնական մաֆիաներից մեկի առաջնորդին մեղադրում է Իրանին միջուկային նյութեր վաճառելու փորձի մեջ
Էբիսավան միջուկային նյութերի նմուշներ է ցույց տվել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության գաղտնի գործակալին․․․
Զբոսաշրջիկը 20 մետրանոց ժայռից ընկնելուց հետո ողջ է մնացել 
Մեկ այլ ճանապարհորդ նկատել է տուժողին, տղամարդը կարողացել է իջնել ներքև, կնոջը ցուցաբերել առաջին բուժօգնություն և կանչել փրկարարներին...
Պայթյունի ձայն Թավրիզյան փողոցի տներից մեկում. փլուզվել է միջսենյակային պատը
Փետրվարի 22-ին՝ ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Անկարայում հայրը 12 ժամ պատանդ է պահել իր յոթամյա որդուն
Այն բանից հետո, երբ 12 ժամ համոզելուց հետո Հ.Վ.-ն բացասաբար է արձագանքել հատուկ ջոկատայիններին, տղային...
Պարեկը հերթական գողության փորձն է կանխել՝ հենց դեպքի վայրում վնասազերծելով ձախորդ գողին
Նրանք ծառայություն կատարելիս են եղել Շենգավիթ վարչական շրջանում, երբ ժամը...
Թալանել են Ջրվեժում հայտնի «Հին Ջրվեժ» ռեստորանը․ գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է խոշոր չափի գումար
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ…
Ամենաշատ