News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, չսպասելով ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշմանը, նախապես կազմակերպել է ազգային տոն և համերգ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

ԵՄ առաջնորդների որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14-15-ը։

«Մենք ցանկանում ենք համազգային, ազգային տոնակատարություն, հաղթանակի տոնակատարություն և համերգ անցկացնել՝ միասին նշելու այս պատմական հաղթանակը, որը մեր երկրի և մեր ժողովրդի, մեր կառավարության և իշխանությունների աշխատանքի արդյունքն է», - ասել է Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստում։

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ առաջարկում է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ նախազգուշացնելով, որ ապագայում անհրաժեշտ կլինի «ինը քայլ կատարել»: Այս հանձնարարականի հիման վրա Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի դեկտեմբերին։

ԵՄ-ն ուշադրություն է հրավիրում Վրաստանի արտաքին քաղաքականությունը Եվրամիությանը մոտեցնելու անհրաժեշտության վրա։ Ներկայում Վրաստանի համապատասխանության մակարդակը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանը կազմում է մոտ 43%, նշում է Ազատություն ռադիոկայանը։

Վրաստանի համար ձևակերպված «ինը քայլերը» ներառում են երկու նոր առաջարկություններ, մնացածը տեղափոխվել են հին ցուցակից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ