News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Նոր բրենդի ներքո Գյումրու Անկախության հրապարակ 8 հասցեում վերաբացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ երրորդ մասնաճյուղը: Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում նոր, գեղեցիկ և արդիական լուծումներով վերանորոգված «Գյումրի» մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նոր ծառայություններից և պրոդուկտներից օգտվելու լայն հնարավորություն է ամբողջ մարզի համար: 

«Պատահական չէ, որ մենք մարզերի մասնաճյուղային ցանցի վերաբացումը նոր բրենդի ներքո սկսել ենք հենց Գյումրիից: Մեզ համար դա կարևոր էր, հաշվի առնելով ոչ միայն խոշոր քաղաքի պահանջները, այլև յուրահատուկ պատմամշակութային ժառանգությունն ու ավանդույթները պահպանող մեր գյումրեցի հաճախորդներին»,- շեշտում է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Հաղորդակցությունների վարչության պետ Մերի Հայրապետյանը: Նա վստահ է, որ Գյումրիում ևս բանկի հաճախորդները կգնահատեն  վերաբացվող մասնաճյուղերի սպասարկման նոր միջավայրն ու հարմարավետ  ձևաչափը:

«ԱՄԻՕՆ ազդարարում է թվային նոր ռազմավարության սկիզբը, որը մեկնարկում ենք վիդեոբանկ ծառայությամբ: Հեռավար սպասարկման նոր ծառայությունը թույլ է տալիս գրեթե բոլոր բանկային գործարքներն իրականացնել տեսազանգի միջոցով՝ օգտվելով կենդանի և անհատական շփման առավելություններից»,-  ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը թվարկեց նոր թվային պրոդուկտները, որոնցից հաճախորդները կարող են օգտվել հեռավար տարբերակով՝ ավանդային, վարկային պրոդուկտներ, խնայողական հաշիվ:

Վերաբացվող մասնաճյուղի տարածքում գործելու է 24/7 ռեժիմով հաճախորդների ինքնասպասարկման գոտի, որը հագեցած է հաճախորդների ինքնասպասարկումը ոչ աշխատանքային ժամերին ապահովելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Բանկի զարգացման նոր թվային ռազմավարությանը համահունչ ճարտարապետական և դիզայներական լուծումներով վերաբացվող «Գյումրի» մասնաճյուղում հաճախորդները կստանան ավելի արագ և որակյալ սպասարկում, ինչն օրեցօր հաճելիորեն կբարելավի հաճախորդների փորձառությունը Բանկի հետ հաղորդակցման բոլոր հարթակներում։

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

02.jpg (183 KB)

03.jpg (156 KB)

04.jpg (135 KB)

05.jpg (162 KB)

06.jpg (151 KB)

07.jpg (156 KB)

08.jpg (141 KB)

09.jpg (139 KB)

10.jpg (130 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել է 45 տոկոս մակարդակի վրա
Թուրքիայի Կենտրոնական բանկը հունվարին տոկոսադրույքը 42,5%-ից բարձրացրել էր մինչև 45%-ի...
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է RegS/144A ֆորմատներով եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում...
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Փորձագետը մասնավորապես նշել է, որ բանկերի դեպքում գործարքի գինը որոշակի առանձնահատկություններ ունի...
Ստացիր 5% քեշբեք քո ԱՄԻՕ թվային քարտին. խնայիր յուրաքանչյուր հպումից
Անվտանգություն. քո ԱՄԻՕ թվային քարտը պաշտպանված է անվտանգության առաջադեմ և բարձրակարգ համակարգերով...
Ֆասթ Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղը վերաբրենդավորվել է
Մեր մասնաճյուղը հաճախորդների մեծ հոսք ունի, և շատ ուրախ ենք, որ այսուհետ նրանց սպասարկելու ենք ավելի հարմարավետ սրահում...
Տեղափոխիր վարկդ և օգտվիր 1.5% ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկից
Առանց եկամուտների վերլուծության վերաֆինանսավորման հնարավորություն...
Ամենաշատ