News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի պարեկները լուսային անսարքության պատճառով Երևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են Ողջաբերդ գյուղի 31-ամյա բնակչի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում պարեկները նկատել են կանեփանման զանգված: Վարորդը զանգվածը ներկայացրել է իրավապահներին և հայտնել, որ թմրանյութ է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ բույսերից: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը և համագյուղացի 35-ամյա ուղևորը ներկայացվել են ոստիկանության Սևանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Վարդենիսի Մյասնիկյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 18-ամյա մի երիտասարդի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան: Մեքենայից իջնելիս վարդենիսցի երիտասարդը գրպանից նետել է թղթե փաթեթ ու կաթուցիչ: Պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով երիտասարդին ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Վարդենիսի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փաթեթը, որի մեջ 4 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված կար: Ձերբակալվածը հայտնել է, որ փաթեթում թմրանյութ է, որը պատրաստել է վայրաճ բույսերից՝ իր օգտագործման համար:

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ճապոնական մաֆիաներից մեկի առաջնորդին մեղադրում է Իրանին միջուկային նյութեր վաճառելու փորձի մեջ
Էբիսավան միջուկային նյութերի նմուշներ է ցույց տվել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության գաղտնի գործակալին․․․
Զբոսաշրջիկը 20 մետրանոց ժայռից ընկնելուց հետո ողջ է մնացել 
Մեկ այլ ճանապարհորդ նկատել է տուժողին, տղամարդը կարողացել է իջնել ներքև, կնոջը ցուցաբերել առաջին բուժօգնություն և կանչել փրկարարներին...
Պայթյունի ձայն Թավրիզյան փողոցի տներից մեկում. փլուզվել է միջսենյակային պատը
Փետրվարի 22-ին՝ ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Անկարայում հայրը 12 ժամ պատանդ է պահել իր յոթամյա որդուն
Այն բանից հետո, երբ 12 ժամ համոզելուց հետո Հ.Վ.-ն բացասաբար է արձագանքել հատուկ ջոկատայիններին, տղային...
Պարեկը հերթական գողության փորձն է կանխել՝ հենց դեպքի վայրում վնասազերծելով ձախորդ գողին
Նրանք ծառայություն կատարելիս են եղել Շենգավիթ վարչական շրջանում, երբ ժամը...
Թալանել են Ջրվեժում հայտնի «Հին Ջրվեժ» ռեստորանը․ գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է խոշոր չափի գումար
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ…
Ամենաշատ