News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Անդրանիկի փողոցում՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի դիմաց, բախվել են Մանվել Գալստյանի վարած Chevrolet Equinox և Հայկ Մելտոնյանի Mercedes մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ականատեսները հայտնել են, որ մինչ հրշեջ-փրկարարների ու պարեկների ժամանումը՝ Mercedes-ի միջից 1 ուղևոր (անչափահաս) տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Տեղում վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ երկուսն էլ եղել են ոչ սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձել էին էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալ
Հրազդանցի տղամարդիկ, ապօրինի ձուկ որսալու պարագաները և կազմված...
Երևանում անչափահաս տղան «Toyota»-ով կոտրել է ծառերը, ճաղավանդակներն ու գլխիվայր շրջվել․ 4 վիրավորներն էլ անչափահաս են
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Մեկ շաբաթում գրանցվել է 496 դեպք, որից 243-ը՝ արտակարգ. տուժել է 104, զոհվել՝ 8 մարդ
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները...
Խանութի հետնամասում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ. աղջկան հաջողվել է փախչել
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 205 դեպք. Գրանցվել է 37 ավտովթար, վիրավորվել է 53 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ազատ արձակման ակնկալիք չկար, գոհ եմ դատարանի որոշումից, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել էր այս տարվա հունվարին...
Ամենաշատ