News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չեղարկել է իր հույն գործընկեր Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումը, քանի որ Միցոտակիսը, ըստ նրա, դրժել է Պարթենոնի քանդակների սեփականության վերաբերյալ վեճը հրապարակայնորեն չբարձրացնելու խոստումները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սունակի մամուլի ծառայությանը։

«Եթե հնարավոր չէ հավատարիմ մնալ հավաստիացումներին, հստակ հավաստիացումներին, ապա դա գործերը վարելու արդյունավետ միջոց չէ, և դրա համար էլ վարչապետը կայացրել է այս որոշումը», - ասաց Սունակի խոսնակը:

Ավելի վաղ, Միցոտակիսը դժգոհել էր, որ Պարթենոնի քանդակների հնարավոր վերադարձի շուրջ բանակցությունները բավականաչափ արագ չեն ընթանում։

«Մենք բանակցություններում այնքան առաջընթաց չենք գրանցել, որքան ես կցանկանայի»,- ասել է նա BBC-ին։ «Ես համբերատար մարդ եմ, և մենք հարյուրավոր տարիներ ենք սպասել, և ես համառելու եմ այս քննարկումներին»։

«Մենք կարծում ենք, որ քանդակները պատկանում են Հունաստանին, և որ դրանք, ըստ էության, գողացվել են», - հավելել է Միցոտակիսը:

Աթենքը երկար ժամանակ քարոզարշավ է իրականացրել Պարթենոնի քանդակների վերադարձի համար: Պարթենոնի 75 մետրանոց ֆրիզը, 15 մետոպները և 17 քանդակներն ապամոնտաժվել են դիվանագետ լորդ Էլգինի կողմից 19-րդ դարի սկզբին, երբ նա դեսպան էր Օսմանյան կայսրությունում, որն այն ժամանակ կառավարում էր Հունաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ