News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ 8 տարի շարունակ ինքնաբացահայտման և դրսևորվելու հնարավորություն են ստանում Վիվա-ՄՏՍ-ում: Կրթական «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի երկամսյա դասընթացների արդյունքում երիտասարդները գործնական գիտելիքներ, նեղ մասնագիտական հմտություններ և  կարևոր փորձառություն են ձեռք բերում: Ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ ընկերությունը մեկնարկային նոր հնարավորություններ է ստեղծել ևս 22 ուսանողի համար: Դիմորդների հերթական խմբին ողջունելով՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը արժեքավոր ձեռքբերում է համարել այն, որ առաջին հոսքից մի քանի ուսանող սկսել է աշխատել ընկերությունում: Դա կարևոր ցուցանիշ է՝ ծրագրի արդյունավետությունն ու երիտասարդների զարգացման գործում ներդրումը գնահատելու համար

«Ես անցած անգամ ևս ասացի, և հիմա ուզում եմ կրկնել. այնպես կցանկանայի նման հնարավորություն ունենալ, երբ երիտասարդ էի: Եթե երեսուն տարի առաջ ունենայի այն, ինչ տրվելու է ձեզ այս ծրագրի ընթացքում, երջանիկ կլինեի: Այստեղ գտնվելը ձեզ թույլ կտա փնտրտուքներից զերծ մնալով խնայել հինգ տարի: Ստիպված չեք լինի մտածել, թե ում դիմել, ինչպես կամ որ ոլորտում աշխատել, ինչպիսի միջավայրում լինել կամ ում հետ շփվել: Հինգ տարին զգալի ժամանակահատված է: Ձեզ հետ աշխատելու է հեռահաղորդակցության շուկայում աշխատող պրոֆեսիոնալների լավագույն թիմերից մեկը և ձեզ հնարավորություն կընձեռվի յուրացնել բարձրորակ մասնագետների փորձն ու գիտելիքները՝ աշխատելով թիմային աշխատանքի ձևաչափով, ինչն անհնար է ակադեմիական կրթության շրջանակներում: Ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ Հայաստանի ոչ մի ոլորտում, ոչ մի ընկերությունում արհեստավարժ այսքան մասնագետ չեք գտնի: Այն, որ դուք հայտնվել եք այսպիսի միջավայրում, հրաշալի է: Գնահատեք դա ոչ թե երախտապարտ լինելով, որ այդպես է ստացվել, այլ հնարավորինս օգտագործելով մեր մասնագետների մտավոր ներուժը, ներկայացրեք ձեր հարցերը և ստացեք առավելագույն գիտելիքն ու փորձը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Գյումրեցի Գոռ Հակոբյանը «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի մասին տեղեկացել է սոցիալական հարթակներից: Թեև դեռ նոր է փորձառություն ձեռք բերում, սակայն հասցրել է սպասարկման ոլորտը գնահատել և դրսից, և ներսից: Գիտի, թե որքան կարևոր են բաժանորդին ներկայացվող տեղեկատվության հավաստիությունն ու նրան գոհ ճանապարհելը: Հաճախորդին բարձրակարգ կերպով սպասարկելն առաջնային է համարում՝ անկախ հանգամանքներից, քանի որ խնդիր է դրված՝ ապահովել հաճախորդի գոհունակությունը:

«Դեռ նոր եմ, բայց արդեն սովորել եմ, որ հաճախորդներին պետք է դիմավորել բարեհամբույր: Առհասարակ, անկախ կազմակերպությունից, հաճախորդների հետ աշխատելիս կարևոր է լինել համբերատար, բարեխիղճ և պատասխանատու: Կազմակերպությունն ունի սկզբունքներ և արժեքներ: Աշխատակիցը, լինելով կազմակերպության մի մասը, պետք է կարողանա հետևել այդ ամենին: Որպես բաժանորդ՝ ավելի հեշտ է թվում ամբողջ գործընթացը, բայց հետո, երբ գալիս ես սպասարկման կենտրոն, տեսնում ես աշխատակիցների աշխատանքը, ներսում պատկերն արդեն այլ է: Դու դրսում միակ բաժանորդն ես, գալիս ես, այստեղ քեզ պետք է սպասարկեն, բոլորը պարտավոր են քո կարիքները հոգալ, հետո դու դուրս ես գալիս: Բայց  երբ  արդեն ներսում ես, գալիս է մի բաժանորդ, իրենից հետո արդեն՝ հազարավորները, և բոլորին սպասարկում են աշխատակիցները: Տեսնում ես, որ իրականում շատ բարդ է տարբեր բնավորության մարդկանց հետ գործ ունենալը»,- ասել է գյումրեցի Գոռը:

Տարիների փորձը կիսելու Վիվա-ՄՏՍ-ի պատրաստակամությունը մեծ ներդրում է աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար: Ուսանողների հերթական խումբը «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի շրջանավարտ կդառնա տարեվերջին: Ձեռք բերած փորձն ու գործնական գիտելիքները նրանց թույլ կտան տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Համապատասխան ոլորտում հաստիքների առկայության դեպքում լավագույն շրջանավարտներին կտրվի Վիվա-ՄՏՍ-ում աշխատանքի անցնելու հնարավորություն:

Ընթացիկ տարում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող: Առաջին փուլի մասնակիցները մասնագիտացել են ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում: Երկրորդ փուլում տարբեր բուհերից ընտրված 22 ուսանող ներկայացրել է սպասարկման ոլորտում հմտանալու հայտ և այժմ մասնագիտացման դասընթացներ է անցնում Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում։

20231107_110101.jpg (37 KB)

20231107_110152.jpg (37 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Անհատական օգնական» ծրագիրը կարծրատիպեր է կոտրում մարզերում (ֆոտո)
Դպրոց շաբաթական մեկ կամ երկու անգամ եմ տանում, որովհետև դրսում շատ դժվար է իր համար...
Արմավիր գյուղի մանկապարտեզն արդեն ջեռուցվում է արևային ֆոտովոլտային կայանով (ֆոտո)
Կայանը գործում է 22,5 կվտ/ժամ դրվածքային հզորությամբ և ունի 21 կվտ/ ժամ հզորությամբ աշխատող էլեկտրական 2 կաթսա...
Վիվա-ՄՏՍ-ը՝ ընթերցասիրության մշակույթի տարածմանն աջակցող ընկերություն (ֆոտո)
Գործունեության մեկնարկից՝ 2005 թվականից մինչև օրս Վիվա-ՄՏՍ-ն առաջնորդվում է հանրային ընկալման մեջ մշակույթ ձևավորելու սկզբունքով...
Տարիների աշխատանք և հետևողական մոտեցում՝ մարզերում ենթակառուցվածքների զարգացման հարցում
2020 թվականին ամբողջությամբ նոր ստեղծված համակարգի 60 Վտ հզորությամբ 48 լուսադիոդային լուսարձակ...
Վիրտուալ ԱՀԿ. ճկուն գործիք՝ բիզնես-հաճախորդների համար (ֆոտո)
Մենք երեք մասնաճյուղ ունենք՝ տարբեր մարզերում...
Կիպրոսյան ընկերությունը «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 20%-ն անհատույց կփոխանցի Հայաստանին
Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»…
Ամենաշատ