News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Ազգային ժողովում, ուրախ եմ, որ եկել եք Հայաստան: Նման հանդիպումները նպաստում են զարգացնելու երկկողմ հարաբերությունները, հնարավորություն ընձեռում քննարկելու տարածաշրջանային հարցեր: Այդ մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 28-ին Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը:

Նշենք, որ Արսեն Թորոսյանի հրավերով եռօրյա այցով Հայաստան է ժամանել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությունը:

Արսեն Թորոսյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակումից և դրա հետևանքով ԼՂ լիակատար էթնիկ զտումից:

Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման առաքելության դերակատարությունը:

Բարեկամական խմբի անդամ Անուշ Քլոյանն ընդգծել է, որ Հայաստանը ջատագովն է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Պատգամավորի խոսքով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վկայում են այն մասին, որ վերջինս չի ձգտում խաղաղության, քանի որ ունի ծավալապաշտական նկրտումներ:

Հայ խորհրդարանականները լիտվացի գործընկերներին ներկայացրել են ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմքում դրված է տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման տեսլականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ