News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Հունական «Kathimerini» թերթն անդրադարձել է սահմանադրությունում և ընտրական օրենսգրքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացվելիք  հնարավոր փոփոխություններին։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, եթե դրանք ի կատար ածվեն, ապա Թուրքիայի նախագահը կարող է ավելի քան 2 անգամ վերընտրվել իր պաշտոնում։

Հունական թերթն ընդգծել է, որ այդպիսով Էրդողանը ցանկանում է «ցմահ լինել Թուրքիայի նախագահ»։ Նաև նշվել է, որ Էրդողանի նպատակն է այս փոփոխություններում այլևս հույսը չդնել ազգայնականների հետ համագործակցության վրա՝ դրանով իսկ ազատվելով հավասարակշռող ուժերից։

Հոդվածում հիշեցվել է, որ Էրդողանն արդեն իսկ հանրության հետ կիսվել է ընտրական օրենսգրքում և սահմանադրությունում իր ուզած փոփոխություններով և քննադատել նախագահական ընտրություններում 50 + 1 տոկոս ձայն հավաքելու դրույթը։

Բացի այդ Էրդողանը ջանքեր է գործադրում Արևմուտքի հետ հարաբերություններն ամբողջությամբ չխզելու համար և ակնկալում է հանդիպման հրավեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ