News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ավարտվել են ռուսական արտադրության Су-35 կործանիչներ, Ми-28 մարտական ​​ուղղաթիռներ և Як-130 ռեակտիվ ինքնաթիռներ Իրան մատակարարելու նախապատրաստական ​​աշխատանքները, Tasnim-ին տված հարցազրույցում ասել է պաշտպանության փոխնախարար բրիգադային գեներալ Մահդի Ֆարահին։

Նրա խոսքով՝ այս երեք առաջադեմ ռազմական ինքնաթիռներն անպայման կհասնեն Իրան, և ներկայումս ընթանում է համապատասխան գործընթացը։

Գեներալը նշել է, որ Իրանն ունի թվաքանակով տարածաշրջանում ռազմական ուղղաթիռների ամենահզոր պարկը և մի քանի նախագծեր իրականացնելուց հետո արդիականացրել է ուղղաթիռների հնարավորությունները։

Ըստ Mehr-ի՝ Իրանը վերջին տարիներին ոչ մի նոր կործանիչ չի ձեռք բերել, բացառությամբ մի քանի ռուսական MiG-29 Фулкрум կործանիչների, որոնք այն ձեռք է բերել 1990-ականներին։

Սեպտեմբերին Իրանի ռազմաօդային ուժերը ստացել են ռուսական արտադրության Як-130 առաջին ռեակտիվ վարժասարքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ