News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը մնում է մեծ, միշտ պետք է պատրաստ լինել։ Ամեն ինչ շատ արագ է փոխվում, շատ բան կախված է Ուկրաինայի իրադարձություններից, Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացից և այլ գործոններից։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց APRI Armenia-ի հետազոտող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար ամենալուրջ սահմանափակող գործոնները մնում են Իրանը, մասամբ Ռուսաստանը և Արևմուտքը։

«2020 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը կարող է լինել միայն հայկական բանակը և ոչ որևէ այլ երկիր։ Հույս պետք է  դնել միայն ինքդ քեզ վրա: Նույն հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգը գործնականում իրեն այդպես էլ չդրսևորեց, թեև դա կարող էր տեղի ունենալ, ասենք, 2022 թվականի սեպտեմբերին»,- հավելեց Ներսիսյանը։

Նրա կարծիքով՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հակաօդային պաշտպանության համակարգը հնացել է, եւ այնտեղ քիչ զինատեսակներ կան։ «Չի կարելի ասել, որ դա սկզբունքորեն տարբերվում է այն զինատեսակներից, որն ուներ Հայաստանը 2020 թվականի կանոնակարգով»,- նշեց նա։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական ՀՕՊ համակարգին, որի մասին խոսել է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, ապա դա նշանակում է, որ երկրները կարող են կամավոր կերպով ներառել իրենց զենքի մի մասը այս միասնական համակարգում և նույն կերպ, իրենց հայեցողությամբ, վերադարձնել այն իրենց հաշվեկշիռ։ Ուստի ՀԱՊԿ շրջանակներում ՀՕՊ միասնական համակարգի ստեղծումը ոչ լուրջ դրական ազդեցություն կունենա, ոչ էլ լուրջ բացասական ազդեցություն»,- եզրափակեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի խորհրդարանը սահմանափակել է զինվորականների՝ սոցցանցերում տեղեկատվություն հրապարակելու իրավունքը
Այն տեղեկատվությունը, որը կարող է բացահայտել․․․
Ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամն Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետեւանք է. Իսկանդարյան
Ռուսաստանը ո՛չ հնարավորություն ունի, ո՛չ էլ ցանկություն լրջորեն  ներգրավվելու հարավկովկասյան հարցերում․․․
Բունդեսթագն աջակցել է Ուկրաինային հեռահար զենք մատակարարելու մասին բանաձեւին
Երկարաժամկետ ռազմական աջակցությունը Կիևին ներառում է․․․
Դանիան այս ամռանն Ուկրաինային F-16 կործանիչներ կտրամադրի. Reuters
Ավելի վաղ հաղորդվել էր 19 կործանիչ տրամադրելու մտադրության մասին․․․
Զելենսկին առաջնագծում հարցազրույց է տվել պահպանողական Fox News հեռուստաալիքին
Այս երկու տարվա ընթացքում նրանք [ռուս զինվորականները] գրավեցին Խարկովի մարզը, [և] այժմ մենք...
Մեդվեդեւը ռելոկանտներին սրիկաներ է անվանել
Ռելոկատնտները սրիկաներ են, ասել է Մեդվեդեւը...
Ամենաշատ