News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Մալայզիայում վայրի փղերի երամակը գլխավոր մայրուղու վրա տրորել է մեքենան այն բանից հետո, երբ այն հարվածել է իրենց խմբի ձագին, հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

«Perodua Axia-ն վարել է 48-ամյա մի տղամարդ՝ կնոջ և 23-ամյա որդու հետ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Երեք հոգուց բաղկացած ընտանիքը կիրակի օրը մեքենայով գնում էր Պենանգ կղզուց դեպի հյուսիսարևելյան ափամերձ Տերենգանու նահանգ՝ գլխավոր մայրուղով, երբ բախվել է փղի ձագին:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել թանձր մառախուղի և տեղատարափ անձրևի պատճառով։

Հայտնի չէ, թե արդյոք մեքենայում մարդիկ են եղել, երբ այն տրորվել է փղերի կողմից, սակայն զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Վթարից տուժած փղի ձագի մասին նույնպես ոչինչ հայտնի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ