News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի ութժամյա ասուլիսը ժամանակի վատնում էր, քանի որ այն իմիջի ձևավորման առումով ոչինչ չտվեց կառավարության ղեկավարին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական ստրատեգ Արմեն Բադալյանը։

«Փաշինյանը փորձում էր կրկնօրինակել Պուտինին, ով նույնպես նման ասուլիսներ է անում։ Պուտինին տալիս են նաև պատրաստված հարցեր, որոնց պատասխանելով՝ ՌԴ նախագահը գիտի, թե ինչ խնդիր է լուծում։ Փաշինյանի դեպքում նման ըմբռնում չի եղել, ուղղակի նման հարցեր են ընտրել՝ վարչապետին չբարկացնելու համար»,- նկատեց փորձագետը։

Ինչ վերաբերում է իշխող կուսակցության վարկանիշին, ապա, ըստ նրա, խնդիրն այն չէ, որ այն ընկնում է, այլ այն, որ այդ վարկանիշը միևնույն է ավելի բարձր է, քան իր հակառակորդներինը։

Բացի այդ, դա Հայաստանում իշխանության ձևավորման առանցքային գործոն չէ։

Բադալյանը Երեւանի ավագանիում քաղաքական ճգնաժամ չի տեսնում։ 

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ձախողեց «Մայր Հայաստան» դաշինքի հնարավոր միաձուլումն «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ՝ թույլ չտալով, որ երկրում իշխող ուժը զրկվի ղմայրաքաղաքում իշխանությունից։ Եվ հիմա նա խոսում է նոր ընտրությունների մասինԼ Սրանից հետո նրան ոչ ոք լուրջ չի վստահի»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ