News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենի և ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հետ։

Ֆիդանը և Բլինկենը քննարկել են Գազայի հատվածի վերջին զարգացումները և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտը, հայտնել են նախարարությունից։

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ​​Բլինկենն ասել է, որ ինքը և Ֆիդանը «շատ լավ հանդիպումներ են ունեցել», երբ նա մի քանի շաբաթ առաջ Անկարայում էր, և որ ինքը ակնկալում է «նույնքան լավ հանդիպում այսօր»։

Նշելով, որ բոլորն աշխատում են Գազայի ճգնաժամի վրա, Բլինկենն ասել է. «Քանի որ մենք շարժվում ենք դեպի ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը հունիսին և (ՆԱՏՕ) 75-ամյակը, մենք ՆԱՏՕ-ի այս հանդիպմանը շատ հարցեր ունենք, այդ թվում՝ Շվեդիայի անդամակցությունը, շատ այլ հարցեր և ռուսական շարունակվող հարձակումներն Ուկրաինայի վրա»։ 

Ամերիկացի դիվանագետը նաև երախտագիտություն է հայտնել «այս հարցերի շուրջ մեր տեսակետները կիսելու հնարավորության և ՆԱՏՕ-ի կարևոր և շատ արժեքավոր դաշնակցի՝ Թուրքիայի հետ համագործակցության համար»։

Իր հերթին Ֆիդանն ասել է. «Վստահ եմ, որ մենք կքննարկենք շատ կարևոր հարցեր և կփոխանակենք շատ հստակ տեսակետներ։ Մենք մեծապես գնահատում ենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը (ԱՄՆ-ի հետ)»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխատում ենք Ուկրաինան արագ ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում․ ԱՄՆ պետքարտուղարություն
«Անում ենք հնարավորը, որ երկիրը պատրաստ լինի դրան»․․․
 Sky News. Բրիտանիան ԱՄՆ-ից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությանը սատարելու մասին
Արտաքին գերատեսչության աղբյուրը հայտնել է, որ Բրիտանիան կարծում է, որ փորձառու քաղաքական գործիչ Մարկ Ռյուտեն իդեալական մարդ է դաշինքը...
Բայդենը պաշտպանում է Ռյութեի թեկնածությունը ՆԱՏՕ գխավոր քարտուղարի պաշտոնում. Politico
Բայդենը պաշտպանում է Ռյութեի թեկնածությունը...
Շվեդիայի վարչապետը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի՝ խորհրդարանում քվեարկությունից առաջ կմեկնի Հունգարիա
Մինչ այժմ Հունգարիան ձգձգում է հայտի վավերացումը․․․
Հունգարիայի խորհրդարանը երկուշաբթի օրը կքվեարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցի շուրջ
Այս շաբաթավերջին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասաց, որ խորհրդարանը հարցը կքննարկի «գարնանային նստաշրջանի սկզբում», որը կսկսվի երկուշաբթի՝ փետրվարի 26-ին...
Թրամփն ԱՄՆ-ին կհանի ՆԱՏՕ-ից, եթե նախագահ դառնա. Քլինթոն
Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի ճաշի ժամանակ...
Ամենաշատ