News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Հայերի բռնի գաղթն Ադրբեջանից սկսվել է 1988 թվականի փետրվարի 27-ից` Սումգայիթի ջարդերով, շարունակվել է Բաքվում, ապա` Ադրբեջանի այլ քաղաքներում: Այն ժամանակ, չունենալով միջազգային հանրության պատշաճ գնահատականը, Ադրբեջանի իշխանության` հայերի հանդեպ վարած էթնոֆոբ եւ ագրեսիվ քաղաքականությունը շարունակվել է մինչ օրս: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ:

«Վերջերս էլ Լեռնային Ղարաբաղից եղավ 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի գաղթ: Ադրբեջանում ծնված եւ ՀՀ տեղափոխված հայերի թիվն այս պահին գերազանցում է 500 հազարը, իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանից գաղթած հայերի թիվը 800 հազարի է հասնում»,- հավելել է պատգամավորը: Նա նշել է, որ հանդես է գալիս ոչ միայն որպես ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Բաքվում ծնված, կյանքի վտանգի սպառնալիքով բռնի տեղահանված մարդ, այլ նաեւ որպես նորաստեղծ «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» միության ՀԿ հիմնադիր եւ նախագահ:

Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսում որպես պատմամշակութային ժառանգության ապացույց ներկայացված են հայկական եկեղեցիները, նավթարդյունաբերողների, ճարտարապետների ու շինարարների անգնահատելի աշխատանքները:

«Հայերն ու ադրբեջանցիներն ապրել են կողք կողքի, երբ խաղաղություն  են ունեցել: Ցուցահանդեսի նկարների մեջ զետեղված շենքերն ապացույց եւ կոչ են խաղաղության հասնելու, կողք կողքի ապրելու համար քայլեր ձեռնարկելու մասին»,- շնորհավորելով պատգամավորին` նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ցուցահանդեսին ներկա են եղել նաեւ ՀՀ-ում Ռումինիայի ու Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանները, Իրաքի, Իսպանիայի, Ուկրաինայի, Արգենտինայի դեսպանների ժամանակավոր հավատարմատարները, Բուլղարիայի եւ Քուվեյթի դեսպանության լիազոր նախարարները, Սերբիայի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Սլովակիայի դեսպանությունների անձնակազմերի ներկայացուցիչներ եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:

«Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 20-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ