News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը


44-օրյա պատերազմի նախօրեին  գործընկերները ՀԱՊԿ-ից՝ ի դեմս Ռուսաստանի, Հայաստանին են  փոխանցել հնարավոր ադրբեջանական հարձակմանը հակադարձելու զորավարժություն անցկացնելու պլան, սակայն Հայաստանը դրան որեւէ կերպ չի արձագանքել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասել է  քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։

«Եւ պատասխանը եղել է՝ ես հո 100 էջ չէի կարդա: Այսինքն Հայաստանում օրակարագ չկար  պատերազմում հաղթելու, այսինքն հողերը հանձնելու համար նպատակային-իմիտացիոն դիմադրություն էր եւ ի պատիվ հայկական զինված ուժերի՝ սպաների, զինվորների, իրենք շատ լուրջ կարողացան դիմադրել այդ քաոսի պայմաններում: Եթե Ադրբեջանին Թուրքիան ու Իսրայելը չօգնեին, իրենք ոչ մի կերպ չէին կարող որեւէ հաջողության հասնել եւ խնդիրը քաղաքական որոշման արդյունքում խնդիրը լուծվեց, ումից ինչ ակնկալիք ունենք»,- ասաց նա:

Ղեւոնդյանը նշում է, որ  խոսքն այն չէ, որ ՀԱՊԿ-ը իդեալական է, սակայն կարելի է քննադատել հիմնավոր փաստերո, փաստարկներ ունենալով:

«ՀՀ-ն եթե իրեն համարում է ինչքինշխան պետություն կամ առհասարակ պետություն, պետք է ունենա դեմարկացված, դելիմիտացված սահման իր հարեւաններից բոլորի հետ, այսինքն ՀՀ-ն պետք է ասի, թե ՀԱՊԿ ուղեկալները, կամ ինչ-որ ուժերըտ որտեղ պիտի տեղակայվեն, այսինքն այն ինչ պետք է Հայաստանը անի, դրանում մեղադրում է ՀԱՊԿ-ին: Ցնդաբանության, մառազմի, քաղաքական ինֆանտիլիզմի կամ մտավոր թերհասության մասին ենք մենք խոսում: ՀԱՊԿ-ը իր խնդիրներն ունի ռեգիոնում, ՀԱՊԿ-ի ընկալման մեջ իքը չպետք է ընտրություն կատարեր Հայատսանի ու Ադրբեջանի միջեւ, միշտ այդպես է եղել: Այսինքն այստեղ գործող իշխանությունների խնդիրն է թիրախավորել Ռուսաստանին»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ իշխանության նպատակը հայ-ռուսական հարաբերությունների որակի վատացումն էր եւ որպես վերջնանպատակ  տարածաշրջանի ապառուսաֆիկացումը:

«ՀԱՊԿ-ից դուրս գալու օրը գալու է, եթե հանարծ դա չլինի, ապա տեղի է ունեցել ինչ-որ ծայրահեղ  իրողություն, որը միգուցե չհրապարակվի: Հիշում եք, Հայաստանը մի օրում որոշեց, որ մաքսային միություն պետք է գնա: Գիշերային թռիչք տեղի ունեցավ եվորապական երկրներից մեկը, այնտեղ եվրոպացիները ինչ խոստում որ տվել էին, չեղարկեցին, այս անգամ էլ է այդպես լինելու, գործող վարչապետը մեղայականով գնալու է Մոսկվա՝ ասի, կներեք ինձ, եւ փորձելու է նվազեցնի ՀՀ-ի ինքնիշխանության մակարդակը»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ
Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 23 անձի, որոնցից 16-ը գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների...
44-օրյա պատերազմում վիրավորված Աբիգ Մարգարյանը բուժում կստանա Մոսկվայում. կառավարությունը հատկացրեց 4,2 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց պահուստային…
Զոհված զինծառայողների ընտանիքների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծրագրի համար հատկացվեց եւս 15 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց կառավարության…
44-օրյա պատերազմում անհայտ կորածների ընտանիքները հունվարի եւ փետրվարի համար եւս կստանան 300-հազարական դրամները
Միջոցները կհատկցվեն 2024-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից...
«Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
Վերագրվող հանցանքը սովորական պատերազմական հանցագործություն չէ․․․
Մոսկվայում բռնված ադրբեջանցին մեղադրվում է սպանության մեջ. ՀՀ ՆԳՆ
Մոսկվայում բռնված ադրբեջանցուն մեղադրում են սպանության մեջ...
Ամենաշատ