News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին, ժամը 21։51-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Սարիար գյուղի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է Բաշգյուղ գյուղի մոտակայքում։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից և քարշակել (մոտ 3 կմ):

Տպել
Ամենաշատ