News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին, ժամը 20։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1960 թ․) հետևի անիվները և սրահը։

Տպել
Ամենաշատ