News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Բաքվում ծնված Վիլեն Գաբրիելյանը երեկ ԱԺ-ում «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես էր նախաձեռնել։ Կգնայի՞ք ապրելու Բաքվում՝ հարցրինք նրան։ Ադրբեջանի իշխանությունների կողմից անվտանգության պայմանների ապահովման դեպքում` այո․ «Ադրբեջանը պետք է հստակ երաշխիքներ տա, որպեսզի 100 հազարավոր հայեր իրենց իրավունքները կարողանան վերականգնել եւ գնան ու ապրեն այնտեղ, որտեղ ծնվել են՝ Ադրբեջանի Հանրապետությունում»: ՀՀ իշխանություններն էլ ադրբեջանցիների՞ն պետք է անվտանգային երաշխիքներ տան։

«Հայաստանը ժողովրդավար պետություն է, միանշանակ, կարող է ցանկացած այլ երկրի քաղաքացու անվտանգության երաշխիքներ տալ»: Իսկ զոհերի հարազատների կարծիքը հաշվի առնելո՞ւ եք։ «Աշխարհը նոր չի ստեղծվել, կան բազում պետություններ, որոնք իրար հետ պատերազմել են, հետո ապրել են խաղաղ, հետո էլի են պատերազմել, ու այսպես շարունակ»։ Իսկ Դուք կարո՞ղ եք ապրել այն մարդկանց կողքին, որոնք մեր տղաներին են սպանել, հայրենիք խլել։ «Դա, իհարկե, ողբերգական իրավիճակ է, բայց, այնուամենայնիվ, հանրությունները պետք է փորձեն իրար հետ հաշտվել՝ անգամ այսքանից հետո»։ ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ փախստականների վերադարձի հարցը երկուստեք պետք է քննարկվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Քայլեր չեն արել. փաստերով
Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի14-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակվեց Կարեն...
«Փաստ». «Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է»
Հայաստանի գործող իշխանությունների նման պահվածքի պատճառով անգամ միջազգային կազմակերպությունները...
«Հրապարակ». ԵԱՏՄ-ից եկող բեռները մաքսազերծվելո՞ւ են
ՊԵԿ-ից ի պատասխան մեր հարցմանն ասացին, որ խախտումներ են հայտնաբերվել․ «Հայտնաբերվել են մաքսային...
«Ժողովուրդ».Բիշարյանի դեմ գործի հիմքում անհետ կորածների ծնողների բողոքներն չեն, այլ գնումների գործարքում չարաշահումները
Վերջիններս մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մամուլից տեղեկանալով, որ Դատաբժշկական գիտագործնական...
«Հրապարակ». Մազից կախված հայ-ռուսական հարաբերություններն ու Արեւմուտքի պահանջը
Իշխանական աղբյուրներն ասում են, որ նման պահանջ է դրել Արեւմուտքը, ինչի դիմաց խոստացել են սանձել...
«Փաստ». Տապալված հանդիպում
Ի դեպ, մեր տեղեկություններով, այս միջադեպի պատճառով Փաշինյանը բավական կոշտ զրույց է ունեցել...
Ամենաշատ