News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադը «Էքսպո-2030 համաշխարհային ցուցահանդեսի անցկացման իրավունք է ստացել, տեղեկացրել է Reuters-ը։

Հարավային Կորեայի նավահանգստային քաղաք Պուսանը եւ Իտալիայի մայրաքաղաք Հռոմը եւս հավակնում էին այդ իրավունքն ստանալուն։

Էր Ռիադը ստացել է 119 ձայն, Պուսանը՝ 29, Հռոմը՝ 17, վկայում են Փարիզի Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի (BIE) 182 անդամների քվեարկության արդյունքները։ Հաղթանակի համար Էր Ռիադին հարկավոր էր ձայների երկու երրորդը։

Իտալացի մրցակիցները խիստ հիասթափված են։ «Նման արդյունքը Սաուդյան Արաբիայի համար անսպասելի էր, այն էլ այսպիսի մասշտաբներով»,- լրագրողներին ասել է «Էքսպո»-ի իտալական ցուցահանդեսի ղեկավար Ջամպյերո Մասոլոն։

Բայց Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը շնորհավորել է Սաուդյան Արաբիային մրցույթում հաղթելու համար եւ ավելացրել, որ իր երկիրը կփոխանցի ստացած ռեսուրսներն ու փորձը, որպեսզի օգնի Էր Ռիադին հաջող անցկացնել միջոցառումը։

Էր Ռիադը ծրագրում է միջոցառումն անցկացնել 2030թ. հոկտեմբերից մինչեւ 2030թ. մարտ ընթացքում։

Հաղթանակը թագաժառանգ, դե-ֆակտո՝ երկրի կառավարիչ Մուհամեդ բեն Սալմանի «Տեսլական 2030» հավակնոտ ծրագրի մի մասն է, որի նպատակն է ազատել երկիրը նավթային կախվածությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ