News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Առաջիկա մի քանի տարում ավելի քան տասնյակ երկիր կարտադրի միջուկային էլեկտրաէներգիա, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին, տեղեկացրել է Reuters-ը։

ԱԷՄԳ հաշվարկներով՝ Փարիզի կլիմայական համաձայնագրի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է կրկնապատկել միջուկային ռեակտորների թիվն աշխարհում. այժմ այն կազմում է մոտ 400 միավոր, ասել է Գրոսին Փարիզի Համաշխարհային միջուկային ցուցահանդեսում։

«Մենք արդեն ունենք 10 երկիր, որոնք մտել են որոշումներ կայացնելու (ատոմային էլեկտրակայաններ կառուցելու մասին) փուլ, եւս 17 երկիր, որոնք գտնվում են գնահատման փուլում»,- ասել է նա։ «Մի քանի տարի հետո կհայտնվեն 12 կամ 13 (նոր) միջուկային երկրներ»,- ավելացրել է նա։ Գանան, Քենիան, Մարոկկոն, Նիգերիան, Նամիբիան, Ֆիլիպինները, Ղազախստանը եւ Ուզբեկստանը Գրոսին անվանել է պոտենցիալ նոր միջուկային երկրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ