News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ՆԱՏՕ գործընկերներին հավաստիացրել է, որ աշխատում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման ուղղությամբ։ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ վավերացման գործընթացը կարող է ավարտվել մինչեւ տարեվերջ, հայտնել է Reuters-ը։

ՆԱՏՕ երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել են Բրյուսելում։ Ոմանք հույս ունեին, որ Շվեդիայի հայտի վավերացումն արդեն ավարտված կլինի, եւ միանալու արարողությունը տեղի կունենա հանդիպման շրջանակում։

Բայց անցած շաբաթ  Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ Թուրքիան դաշինքին հայտնել է այն մասին, որ վավերացումը չի ավարտվի մինչեւ երեքշաբթի օրվա հանդիպումը։

Պաշտոնյայի խոսքով՝ երեքշաբի օրվա հանդիպումների ժամանակ Ֆիդանը գործընկերներին ասել է, որ «ջանադրաբար» աշխատում է այդ հարցի լուծման ուղղությամբ։

Թե՛ Շվեդիան, թե՛ Ֆինլանդիան դիմել էին ՆԱՏՕ-ին անդամակցության խնդրանքով անցած տարվա մայիսին։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այն ժամանակ դեմ էր երկու հայտերին էլ՝ այդ երկրներին մեղադրելով այն բանում, որ նրանք պաշտպանում են նրանց, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ, ինչպես նաեւ նրանց պաշտպանական առեւտրային էմբարգոյի հետ կապված։ Ապրիլին Թուրքիան աջակցեց Ֆինլանդիայի հայտին։

Թուրքիան պահանջեց, որպեսզի Շվեդիան լրացուցիչ քայլեր ձեռնարկի տեղի Քրդական աշխաավորական կուսակցության անդամներին սանձելու ուղղությամբ։ Ի պատասխան՝ Ստոկհոլմը ներկայացրեց օրինագիծ ահաբեկչության դեմ պայքարի մասին։ Շվեդիան հայտարարում է, որ կատարել է համաձայնագրի իր մասը, որն ստորագրել է անցած տարի։

Շվեդիայի հայտի վավերացման համար օրինագիծը պետք է արժանանա Թուրքիայի արտաքին գործերի հանձնաժողովի հավանությանը խորհրդարանում քվեարկության դրվելուց առաջ։ Հետո Էրդողանը կստորագրի օրենք, որը կավարտի գործընթացը, որի երկարատեւությունը վշտացրել է Անկարայի դաշնակիցներին եւ դարձել Արեւմուտքի հետ նրա կապերի ստուգման առիթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ