News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները աջակցում են Գազայի հատվածում հումանիտար դադարի երկարացմանը, որպեսզի ավելացվի  օգնությունը եւ հեշտացվի բոլոր պատանդների ազատումը, նշվել է համատեղ հայտարարությունում։

Նրանք, սակայն, մշտական հրադադարի կոչ չեն արել եւ նորից ընդգծել են, որ «Մեծ յոթնյակը» հավատարիմ է «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին՝ միջազգային իրավունքին համապատասխան, քանի որ նա ձգտում է կանխել հոկտեմբերի 7-ի գրոհների կրկնությունը»։

Հայտարարությունում կոչ է արվում  «անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել բոլոր պատանդներին եւ հեշտացնել բոլոր օտարերկրյա քաղաքացիների ելքը»։

«Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը քաղաքացիական բնակչության հումանիտար աջակցության ապահովման համար, ներառյալ պարենը, ջուրը, վառելիքը եւ դեղորայքը։ Մենք կողմ ենք այս դադարի հետագա երկարացմանը եւ ապագա դադարներին՝ անհրաժեշտության դեպքում, որպեսզի օգնությունն ավելացնելու եւ բոլոր պատանդների ազատումը հեշտացնելու հնարավորություն տրվի»,- նշվել է համատեղ հայտարարությունում։

Հայտարարությունում նաեւ կոչ է արվում Եմենի հուսիներին «անհապաղ դադարեցնել հարձակումները խաղաղ բնակիչների վրա եւ միջազգային ծովային ուղիների, առեւտրային նավերի սպառնալիքները, ազատ արձակել «Գելեքսի Լիդեր» շոգենավն ու նրա թիմին, որոնց անօրինաբար առեւանգել են նոյեմբերի 19-ին միջազգային ջրերում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ