News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի օգտագործմամբ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում. ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ  ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, եւ կա տուժած, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված շենքի բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 20-ից ավելի պարկուճներ, իսկ բակում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա, որի առջեւի եւ կողային հատվածներում առկա էին կրակոցի 15-ից ավելի հետքեր:

Ավտոմեքենայի սրահում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է դի:  

Քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Փերիխանյանն է:

Ոստիկանություն տեղեկություններ էին ստացվել ենթադրյալ սպանություն կատարողի անձի վերաբերյալ եւ ճշտել էին, թե ենթադրյալ կասկածյալը սպանությունը կատարելուց հետո որ ուղղությամբ է գնացել՝ իր հետ տանելով ինքնաձիգը:

Սպանության վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա ոստիկաններն ու պարեկները սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում էլ հայտնաբերել են կասկածյալին: Նրանք կարողացել են դուրս գալ կասկածյալի հետքի վրա ու վնասազերծել նրան, ապա տեղափոխել Ոստիկանության Տարոնի բաժին:

Կար վտանգ, որ հնարավոր է՝ նա 2-րդ անգամ գործի դներ ինքնաձիգը, երբ ոստիկաններն ու պարեկները գնում էին իր ուղղությամբ:

Կասկածյալը Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա  Կարեն Փիլոյանն է: Նա հայտնել է, որ հանցագործոթյան գործիք ինքնաձիգը մի քանի կմ հեռավորության վրա նետել է չոլերում։

Որոնումների արդյունքում հաջողվել է հայտնաբերել ինքնաձիգը, որը Կ․Փիլոյանը դրել էր պարկի մեջ եւ թաքցրել երկաթե տարայի մեջ:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կասկածյալը ոստիկանության Տարոնի բաժնից ներկայացվել է Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ  այս տարվա սեպտեմբերի 2-ին Վանաձորում կրակոցներ էին արձակել տեղի հայտնի խանութներից մեկի ուղղությամբ, որտեղ հրազենային վնասվածքներ ստացած կանանցից մեկը սպանված Ա. Փերիխանյանի կինն էր:

Մասնավորապես, սեպտեմբերի 2-ին, ժամը 20:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները կանայք են, որոնք հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։ Նրանցից մեկը 24 տարեկան էր, մյուսը ՝ 34:

Դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ և գնդակներ: Դեպքը տեղի էր ունեցել Շիրակացի և Վարդանանց փողոցների խաչմերուկում գործող «Krug» մթերային խանութում, որտեղ հայտնաբերվել էին արնանման հետքեր, ապակիներին և խանութում գտնվող սառնարանների վրա նույնպես կային կրակոցի հետքեր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Հունաստանում 78-ամյա տղամարդուն մանկահասակ թոռնուհու նկատմամբ սեռական բռնության մեղադրանք է առաջադրվել
Նշվում է, որ մեղադրյալը սկսել է բռնաբարել թոռնուհուն 9 տարեկանից
Սումգայիթում որդին դանակահարել է մորը
Ոստկիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ որդին դանակահարել է մորը...
Թուրքիայում տեղացի աղջիկների հանցախումբը թալանել է ռուսալեզու բնակիչների ավելի քան 50 բնակարան
Հանցագործները հետևել են իրենց զոհերին, իսկ երբ նրանք դուրս են եկել տնից․․․
Ղազախստանում բռնել են ՌԴ քաղաքացու, որին կասկածում են Նովոսիբիրսկում մի կնոջ եւ նրա մանկահասակ դստեր սպանության մեջ
Ղազախստանի ոստիկանությունը բռնել է ՌԴ քաղաքացու...
Ամենաշատ