News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը սպառնացել է հեռանալ կառավարությունից, եթե Իսրայելը չվերսկսի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ։ «Պատերազմը դադարեցնելը հավասար է կառավարության փլուզմանը»,- ասել է նա։

Բեն-Գվիրի ծայրահեղ աջ «Օցմա Եհուդիտ» կուսակցությունը զբաղեցնում է վեցերորդ տեղը կոալիցիայում ու երեք նախարար ունի 38 անդամից բաղկացած կառավարությունում, տեղեկացրել է Times of Israel-ը։

Չնայած Բեն-Գվիրի սպառնալիքներին՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխող կոալիցիան կդիմանա Բեն-Գվիրի հեռանալուն, եթե ենթադրենք, որ նախարար Բենի Գանցի ազգային միասնության կուսակցությունը կմիանա կառավարությանը Գազայի հատվածում պատերազմի ֆոնին։

Անցած շաբաթ Բեն-Գվիրը եւ «Օցմա Եհուդիտ» կուսակցության երկու այլ նախարար միակն էին, որոնք դեմ են հանդես եկել ՀԱՄԱՍ-ի համաձայնությանը պատանդների արձակման մասին՝ Գազայի հատվածում քառօրյա հրադադարի, բանտարկյալների արձակման եւ օգնության հոսքի ավելացման դիմաց։

Երկուշաբթի հրադադարը երկարացվեց եւս երկու օրով, իսկ երեքշաբթի Կատարում տեղի ունեցան բանակցություններ հետագա երկարացման մասին։ Նեթանյահուն, ՊՆ գործընկերները եւ Իսրայելի անվտանգության ծառայության ղեկավարները պնդում են, որ մարտական  գործողությունները Գազայի հատվածում կվերսկսվեն ժամանակավոր հրադադարից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ