News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։

Նախագծի հիմնավորման համաձայն, որը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, «Առաջարկվում է Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարների դրույքաչափերը սահմանել ըստ գոտիների՝ կիրառելով 2023 թվականի համար սահմանված դրույքաչափերի նկատմամբ բարձրացված դրույքաչափեր»:

Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ սույն նախագիծն ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափմանը:

Դեկտեմբերի 1-ին ժամը 15.00-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան նախագծի հանրային բաց լսումներ: 

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 28-ին, կազմել է...
Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում՝ շուկայական արժեք + 15% սկզբունքով. Հայկ Կոստանյան
Այդ խնդիրները լուծելու համար ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից կոնդեցիների դիմումների հիման վրա իրականացվում են Կոնդ թաղամասի…
Վեդիի 29․4 մլն խմ ջրամբարի կառուցման աշխատանքների 96 տոկոսը կատարված են
Ծրագրի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունն Արարատյան հարթավայրի բերրի հողերում` ապահովելով լրացուցիչ...
Պետք է ցույց տանք, թե , թե էներգախնայողության ծրագրից առաջ որքան էին հոսանքի, գազի փող վճարում և հիմա որքան. Փաշինյան
Էներգախնայողության ծրագրերի հետ կապված հանրության շրջանում...
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները
Կայացած քննարկումների ընթացքում KazakhExport, Kazlogistics, ինչպես նաև մի շարք ինքնակարգավորվող կազմակերպությունների, ասոցիացիաների և տնտեսվարող…
Ամենաշատ