News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Sports Illustrated-ը հանել է հոդվածներն այն պնդումներից հետո, որ դրանք գրել է արհեստական բանականությունը։ Դրանք հրապարակվել էին հորինված հեղինակների անուններով։

Futurism տեխնիկական հրատարակությունն այս խնդրի մասին տեղեկացրել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել են հեղինակների լուսանկարները վեբ-կայքերում այնպիսի պատկերներով, որոնք ստեղծել է արհեստական բանականությունը։

Sports Illustrated-ում ասել են, որ աշխատակիցները «սարսափել» են եւ պահանջել պահպանել «հիմնական լրագրողական չափորոշիչները»։ Հրատարակության տերը վիճարկել է հաշվետվության իսկությունը, բայց հայտարարել է, որ ներքին հետաքննություն է սկսել։ Sports Illustrated-ի սեփականատեր Arena Group-ը լիցենզավորել է կոնտենտը Advon Commerce կողմնակի ընկերությունից, տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը։

Sports Illustrated-ը հեռացրել է կոնտենտն այն բանից հետո, երբ մեղադրանքներ են առաջադրվել։ Arena Group-ը ներքին հետաքննություն է վարում եւ դադարեցրել է համագործակցությունը Advon Commerce-ի հետ։

Sports Illustrated Union-ը հայտարարել է, որ «այս գործելակերպը խախտում է այն ամենը, ինչին մենք  հավատում ենք լրագրողական չափորոշիչների հարցում, այդ թվում՝ չհրապարակել պատմություններ, որոնք գրվել են համակարգչով, կեղծ մարդկանց կողմից»։

Arena Group-ը հայտարարել է, որ Advon Commerce-ը հավաստիացրել է, որ «բոլոր հոդվածները գրվել են մարդկանց կողմից»։

Սակայն AdVon Commerce-ը թույլ է տվել իր հեղինակներին օգտագործել կեղծանուններ «որոշ հոդվածներում»՝ իրենց կոնֆիդենցիալությունը պաշտպանելու համար։ Այդ պատճառով էլ օգտագործվել են պատկերներ, որոնք ստեղծել է արհեստական բանականությունը, իսկ հեղինակների անունները անհնար է գտնել որեւէ տեղ ինտերնետում։

Այս միջադեպը տեղի է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ոլորտում աճող մտահոգության ֆոնին, որ արհեստական բանականությունը կարող է փոխարինել լրագրողներին եւ տարածել ապատեղեկատվություն։ Տարբեր խմբագրություններ փորձարկումներ են կատարել արհեստական բանականության ոլորտում կամ հանձնարարականներ թողարկել աշխատակիցների եւ լսարանի համար, որոնք բացատրել են իրենց մոտեցումը դրան։

Բայց որոշ ԶԼՄ-ներ հայտնվել են թերթերի վերնագրերում արհեստական բանականության մասին հոդվածների հրապարակումից հետո, որոնք պարունակել են սխալներ կամ սուտ։ Մյուսները ուշադրություն են գրավել նրանով, որ չեն նշել պատմությունները որպես ԱԲ-ի կողմից ստեղծվածներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Թուրքիայում 2 տարվա ընդմիջումից հետո կրկին որոշել են գումար հատկացնել հայկական տպագիր մամուլին
Ազգային փոքրամասնությունների տպագիր մամուլին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է ըստ Լոզանի պայմանագրով Թուրքիայի ընդունած պարտավորվածության...
«Հանրային հեռուստաընկերության» հաղորդման մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Ծեծկռտուքի վերաբերյալ երկուսն էլ հաղորդում են ներկայացվել…
Լրագրողների մուտքը Արմեն Աշոտյանի մոտ՝ հարցազրույց անելու նպատակով, մերժվել է Փաշինյանի անմիջական հրահանգով
Այսպես, ՔԿԾ կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ…
«Ազատություն ռադիոն» Ռուսաստանում համարվել է անցանկալի կազմակերպություն
ՌԴ արդարադատության նախարարությունը «Ազատություն ռադիո Եվրոպա/Ազատություն ռադիո» կորպորացիան մտցրել է անցանկալի կազմակերպությունների ցուցակում...
Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը. ՀԺՄ-ն՝ «24News.am»-ի խմբի հետ կապված միջադեպի մասին
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «24News.am» լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի ու օպերատոր…
Ամենաշատ