News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասմավորապես, նշել է. «2022 թվական․

ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,42 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,463 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 45,5 տոկոսը։

2021 թվականի համեմատ 2022 թվականին ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 80 տոկոսով, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ աճել է 3 անգամ, որը շուրջ 3,75 անգամ ավելի բարձր է ՀՀ արտահանման միջին աճի տեմպից։

2023 թվականի հունվար-սեպտեմբեր․

ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,12 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,645 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 52 տոկոսը։

2022 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 45 տոկոսով, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ աճել է 85 տոկոսով կամ 1,215 մլրդ ԱՄՆ դոլարով, որը շուրջ 1,9 անգամ ավելի բարձր է ՀՀ արտահանման միջին աճի տեմպից։

ՀՀ ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ՝ 2023 թվականին ևս աճել է 6,5 տոկոաային կետով։

Այս ընդհանրական գնահատմամբ փաստվում է․

զարգացման իրական և առաջանցիկ ներուժ ունեցող երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրա-տնտեսական հարաբերությունների առանցքային դերի անտեսումը՝ իշխանական խմբակի կողմից իրենց նեղ կուսակցական-քաղաքական շահերով պայմանավորված, չի բխում, ավելին՝ ամբողջապես հակասում է մեր երկրի ազգային շահերին և երկարաժամկետ ու կայուն տնտեսական զարգացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը հետևում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն վերապահում չունեն մեր հանդեպ․ վարչապետ
Փաշինյանն ասել է, որ այդ հարցը պարզելու նպատակով պատվիրակություններ են նախորդ տարի եկել Հայաստան․․․
«Վստահո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին»․ Փաշինյանն ուղիղ չի պատասխանել France 24-ի լրագրողի հարցին
Վարչապետն ասել է, որ իրենց միջև միջպետական հարաբերություններ են․․․
Սուտ են ասում, թե ՀԱՊԿ-ը մեզ դավաճանել է. մեզ առաջարկվել է փաթեթ, որը ենթադրում էր նաեւ զենքի մատակարարում. փորձագետ
ՀԱՊԿ-ը հայ-ռուսական ռազմավարական ռազմական համագործակցության մի ձեւաչափ է ընդամենը...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը 2023-ին հանդիպել են 2 անգամ, հեռախոսով խոսել՝ 9 անգամ
2023 թվականի ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը...
Ռուսաստանը պետք է հարգի այլ գործընկերների հետ մեր համագործակցությունը. Պաշտպանության նախարար
Հայաստանը տաբու չունի Հայաստանի շահերից բխող համագործակցության վրա...
Ամիսներ առաջ ՌԴ-ն ուղիղ կոչ էր անում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել. Փաշինյան
Մեզ հատկապես անհանգստացնում է ռուս զինվորականների կողմից Հայաստանում ռուս դասալիք Դմիտրի...
Ամենաշատ