News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Իսրայելցիների և նրանց աջակցող ամերիկացիների համար հարցն այն է, թե արդյոք Գազայի ներկայիս պատերազմը զուտ ռեակտիվ պատերազմ է՝ առանց հասանելի քաղաքական նպատակի, բացի բռնության ապշեցուցիչ մակարդակից, որը ավերում է Գազան և դուրս մղում նրա արաբ բնակչությանը: Ավելին, արդյոք, Իսրայելը ցանկանում է «առանց արաբների իսրայելական պետություն՝ Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով», գրում է Դուգլաս Մաքգրեգորը American Conservative-ում հրապարակած իր հոդվածում։

Եթե ​​պատասխանը «այո» է, ապա Մերձավոր Արևելքն իսկապես գտնվում է վճռական պատերազմի ճանապարհին, որը կորոշի Իսրայելի հետագա գոյությունը և ամերիկյան ռազմավարական ազդեցության հետագա չափը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Սա վկայում է, որ հաջորդ մերձավորարևելյան տարածաշրջանային պատերազմը շատ քիչ ընդհանուր բան կունենա բարոյականության հետ և ամբողջովին կապված կլինի իշխանության հետ:

Որոշումների տարածաշրջանային  պատերազմում գոյատևելու համար Իսրայելը պետք է իր հասարակությունը վերածի լավ զինված ամրոցի, զինված ազգի, որը կարող է դիմակայել երկարատև  ու կործանարար պաշարմանը: Իսրայելի ստեղծման հենց սկզբից իսրայելցիները գիտեին, որ հրեական պետությունը Մերձավոր Արևելքում կարող է պահպանվել միայն զենքի ուժով, բայց ամրոց դառնալը նոր երևույթ է։ Սա Իսրայելը վերածում է ռազմանավի՝ մանևրելու շատ սահմանափակ տարածությամբ:

Պատերազմի և խաղաղության ժամանակ ռազմանավի (կամ ժամանակակից ավիակրի) առաջնահերթությունը ջրի երեսին մնալն են, ջրի երեսին մնալն ու դարձյալ ջրի երեսին մնալը: Հրեական պետության հանդեպ անբուժելի թշնամական տարածաշրջանում ջրի երեսին մնալու համար Իսրայելը պետք է գնահատի, թե ինչի կարող է հասնել ռազմական հզորությամբ (ներառյալ ԱՄՆ-ի ռազմական հզորությունը) և ինչ կարող է կորցնել հանրային աջակցության տեսանկյունից:

Իսրայելի հասարակական կարծիքի արմատականացումը դեռ կարող է հանգեցնել ռազմանավի վերազինմանը, քանի որհոկտեմբերի 7-ի իրադարձություններից բխող էմոցիաները  այսօր անհաղթահարելի են։ Վտանգը, որ զգացմունքներից բխող էմոցիաներն ու ծայրահեղականությունը կորոշեն պատերազմի ընթացքը, կարող է ճակատագրական լինել։ Իսրայելի վրեժխնդրության արշավը հեշտությամբ կարող է դառնալ Մերձավոր Արևելքում կյանքի մշտական պայմանը:

1944 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը լեհերը Վարշավայի վերահսկողության համար դժվար, բայց անհույս կռիվ էին մղում գերմանական տանկերի, հրետանու և կրականետերի դեմ։ Լեհ զինյալները սպանեցին մոտ 26000 գերմանացի և դաշնակիցների, հիմնականում ուկրաինացի, զինվորների, բայց ավելի քան 200,000 լեհ տղամարդիկ, կանայք և երեխաներ զոհվեցին մարտերում: ՍՍ-ի, ոստիկանության և սակրավորների ստորաբաժանումները ի վերջո հողին հավասարեցրին քաղաքը: Այնուամենայնիվ, երբ 1944 թվականի հոկտեմբերի 1-ին ավարտվեց 60-օրյա արշավը, գերմանացի սպաները հայտնեցին, որ փրկված լեհ տղամարդկանց և կանանց շարասյուները, որոնք դուրս էին հորդում Վարշավայից, ցուցադրաբար հայրենասիրական երգեր էին երգում: Երկրորդ համաշխարհային պատերազմի դասը պարզ է՝ ինչ-որ մեկին սպանելը խնդրից դուրս գալու համար հազվադեպ է ստացվում:

Եթե ​​ամրոցի տարբերակի պատասխանը «ոչ» է, ապա իսրայելցիները պետք է դադարեցնեն հակամարտությունը քաղաքական կամ դիվանագիտական ​​միջոցներով: Այս պահին այս տարբերակը քիչ հավանական է թվում։ Անհաշտ թշնամիները չեն կարող հարմարավետ ապրել կողք-կողքի ունիտար պետության շրջանակներում։ Սակայն, իսրայելցիները չպետք է հրաժարվեն խնդրի լուծման հնարավորությունից: Ի վերջո, իսրայելցիները նման բանակցությունների վարպետ են և բազմիցս են դիմել դրանց։

Նաթանյահուն կարող է մերժել այդ գաղափարը՝ վստահ լինելով, որ Վաշինգտոնն անվերապահորեն կաջակցի Գազայի և տարածաշրջանում ցանկացած այլ հնարավոր հակառակորդի նկատմամբ «այրված հողի» իր դիրքորոշմանը: Վաշինգտոնի քաղաքական առաջնորդները հակված են գործել առանց մեծ հաշվետվության իրենց նշանակած ընտրողների առաջ, սակայն Վաշինգտոնը նախկինի պես  արձագանքում է ԱՄՆ հասարակական կարծիքի լուրջ տատանումներին: Ամերիկյան ընտրազանգվածն արդեն զայրացած է Մերձավոր Արևելքում ամերիկյան մի շարք անհաջող միջամտությունների պատճառով, և Իսրայելի կողմից Գազայի հատվածում պատերազմի  դեմ հակադրությունն աճում է:

Այս հոդվածը գրելու պահին Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է մնում ապահովելու, որ Իսրայելը  շարունակի գոյություն ունենալ, իսկ իսրայելական բնակչությունը չոչնչացվի, չշահագործվի և չվտարվի: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների շահերից է բխում չխրախուսել կամ աջակցել այն գործողություններին, որոնք աշխարհը համարում է ցեղասպանություն, էթնիկ զտում կամ հակասում  միջազգային իրավունքին: Ամերիկացիները չեն մոռացել ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված վայրագությունները, բայց նրանք նաև սարսափած են՝ ասելով New York Times-ին, որ Գազայի հատվածում վերջին երկու ամսում ավելի շատ քաղաքացիական անձինք կամ խաղաղ բնակիչներ են զոհվել, քան Ուկրաինայում 18 ամսվա  ինտենսիվ մարտերի ընթացքում:

Տների ավերածությունների  ու երեխաների կյանքի դիմաց պատասխան միջոցների  անհամաչափությունը ամերիկացիների մեծամասնության կողմից ինքնապաշտպանություն չի ընկալվում: Ավելին, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Պաղեստինի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերը փշալարերով, կայազորներով ու դարսված զենքերով ռազմական ավաններ են։ Դրանք ստեղծված են պաղեստինցի արաբներին իրենց սեփական հողում փակելու և, ի վերջո, տեղահանելու համար:

 Այսօր հազիվ թե գտնվի որևէ ամերիկացի կամ եվրոպացի, որը  չիմանա, որ հրեաները ցեղասպանության զոհ են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն այս փորձը   Գազայի հատվածում ապրող մարդկանց նկատմամբ հավաքական պատժի իրավունք չի տալիս: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճը Սպիտակ տան համար  բարդացնում է  Գազայի հատվածից արաբ բնակչությանը վտարելու Իսրայելի քաղաքականության  աջակցման շարունակումը:

Նկատի ունենալով, որ ազգային գոյատևումը Իսրայելի ռազմավարական հրամայականն է կամ գլխավոր առաջնահերթությունը, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է հաջող լինել «զինված ազգի»  քաղաքականությունը: Իսրայելի տնտեսությունն արդեն փխրուն է. Առանց Վաշինգտոնի կողմից դրամական զգալի ներարկումների՝ իսրայելական  պետությունը կփլուզվի։ Լուրջ սխալ կլինի նաև անտեսել «Գազայի հատվածում կատարված հանցագործությունների համար» Երուսաղեմին պատասխանատվության ենթարկելու Թուրքիայի նախագահ Էրդողանի խոստման լրջությունը, ինչպես նաև նրա պնդումը, որ թուրք զինվորները մի օր կկռվեն Գազայի հատվածում:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հավատացել է նախագահ Բայդենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, երբ նրանք բազմիցս խոստացել են, որ Ամերիկայի և դաշնակիցների աջակցությունը կերաշխավորի Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ: Ուկրաինայի ապագան այժմ կախված է ոչ թե Վաշինգտոնում կամ Բրյուսելում, այլ Մոսկվայում կայացվող որոշումներից։ Նաթանյահուն սա պետք է ի գիտություն ընդունի»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Գազայում իրեն շրջապատել է պատանդների «կենդանի վահանով». WP
Յահյա Սինվարը անկլավի թունելների ցանցում է...
Ճապոնիան 32 մլն դոլարի օգնության լրացուցիչ փաթեթ կտրամադրի Գազայի հատվածին
Ճապոնիայի կառավարությունը լրացուցիչ օգնություն կհատկացնի Գազայի հատվածին...
Արևմուտքի գերակայության դարաշրջանը վերջնականապես ավարտվել է. Բորել
Նրա խոսքով՝ ԵՄ-ի անվտանգության վրա խաղադրույքները նույնպես շատ բարձր են Մերձավոր Արևելքում...
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին. առնվազն 2 զոհ կա. Al Jazeera
Եվս երեք մարդ վիրավորվել է...
Պաղեստինի վարչապետը Աբասին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել
Մուհամեդ Շթայեն կառվարության հրաժարականի դիմում է ներկայացրել...
Բլինքենը հայտարարել է, որ Գազային առնչվող ցանկացած ծրագիր պետք է բացառի պաղեստինյան անկլավի օկուպացիան
Պաղեստինյան անկլավի չափը չպետք է փոքրանա․․․
Ամենաշատ