News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը


Քաղաքացիների ահազանգերին արձագանքելով՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն ստուգայց են իրականացրել մետրոպոլիտենում։

Խմբակցության տարածած տեսանյութում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը նշում է, որ վագոնների սակավության պատճառով մետրոն չի կարողանում սպասարկել ամբողջ ուղեւորահոսքը. «Կառավարությունը եւ քաղաքապետարանը պարգեւավճարների կամ գունավոր շոուների փոխարեն կարող են ավելացնել վագոնների քանակը եւ մենք չենք ունենա այս կուտակումներ,- ասաց նա:

Քաղաքացիները տեսանյութում դժգհում են հատկապես վագոնների քանակից:

Նշվում է, որ եթե նախկինում 6 րոպեն մեկ էին ժամանում գնացքները, ապա հինա այդ տեւողությունը նվազել է 2,5-3.5 րոպե, բայց նույնիսկ այդ դեպքում մարդիկ ստիպված են լինում խցկված երթեւեկել: Սոնա Աղեկյանը նշեց, որ քանի որ իրենք նախապես տեղեկացրել էին, որ նկարահանումներ են իրականացնելու, դրա համար այդ ժամկետը փոքրացել է:

Մանրամասները՝ տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ