News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

2022 թվականին ԱՄՆ-ում ինքնասպանությունների թիվը հասել է ռեկորդային մակարդակի։ Համաձայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախնական տվյալների, անցյալ տարի ավելի շատ ամերիկացիներ են մահացել ինքնասպանության հետևանքով, քան 1941 թվականից  գրանցված ցանկացած տարում․ առնվազն 49,449 մարդ, ավելի քան 14 մահ յուրաքանչյուր 100,000 մարդու հաշվով:

Նշվում է, որ 2022 թվականին կանանց շրջանում ինքնասպանությունների թիվը կրկնապատկվել է, հատկապես զգալի աճ է գրանցվել 25-ից 34 տարեկան սպիտակամորթ կանանց շրջանում, հաղորդում է CNN-ը։

ԱՄՆ-ում ինքնասպանությունների թիվը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աճում է:  

Չնայած ընդհանուր աճին, 2022 թվականի նախնական տվյալները ցույց են տալիս բարելավման նշաններ երեխաների և դեռահասների շրջանում։ 10-ից 14 տարեկան երեխաների շրջանում ինքնասպանության մակարդակը 2022 թվականին նվազել է 18%-ով՝ հասնելով մոտ 2 մահվան՝ յուրաքանչյուր 100,000 երեխայի հաշվով, իսկ 15-ից 24 տարեկանների շրջանում  ինքնասպանության մակարդակը նվազել է 9%-ով, մինչև   14 մահ՝ յուրաքանչյուր 100,000 մարդու հաշվով։

Տղաների և երիտասարդ տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների ցուցանիշների  որոշակի բարելավում է գրանցվել, ի տարբերություն երիտասարդ կանանց: Այնուամենայնիվ, նախնական տվյալները ցույց են տալիս, որ 15-ից 24 տարեկան դեռահասների և երիտասարդների շրջանում ինքնասպանների ճնշող մեծամասնությունը շարունակում են մնալ տղամարդիկ։

Նախնական տվյալներով, մնացած բոլոր տարիքային խմբերի համար ցուցանիշներն աճել են։ Տարիքային ճշգրտմամբ  ընդհանուր ցուցանիշը ամենաբարձրն է մնացել ամերիկյան հնդկացիների շրջանում՝ մոտ 27 ինքնասպանություն յուրաքանչյուր 100,000 մարդու հաշվով: Սպիտակամորթների շրջանում ցուցանիշները նույնպես միջինից բարձր են, յուրաքանչյուր 100,000 մարդու հաշվով մոտ 18 մահ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ