News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սահմանափակ պատասխատվությամբ ընկերություններից մեկի տնօրինությունը կամ իրավասու անձինք, խախտելով Կառավարության համապատասխան որոշման պահանջները, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Այգեշատ գյուղի շուրջ 1,5 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասում, առանց սահմանված կարգի հողամասի գործառնական նշանակության փոփոխության, օգոստոսից մինչ օրս ապօրինի իրականացրել են հանքարդյունահանում և ավազակոպճային հանույթի լվացման ու տեսակավորման արտադրական գործունեություն։

Մեծամոր համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, օժտված լինելով համայնքի ղեկավարին վերապահված՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման ու հողօգտագործների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման վերահսկողություն իրականացնելու պարտադիր լիազորություններով, իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք՝ միջոցներ չձեռնարկելով օբյեկտի գործառնական նպատակային նշանակության պահպանման և ոչ նպատակային օգտագործումը կանխելու ուղղությամբ։

Արդյունքում` համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի ՝ 12 միլիոն 739 731 դրամի վնաս, իսկ համայնքը զրկված է եղել այն տնօրինելու իրավունքից։

Առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկե ձուլակտորների խոշոր խմբաքանակի տեղափոխումը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության...
Փրկարարները Ջերմուկի ճոպանուղու մոտակայքում կցորդիչով բեռնատար են արգելափակումից դուրս բերել
Փետրվարի 23-ին՝ ժամը 13:11-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության…
ԵԿՄ անդամը հանկարծամահ չի եղել, նրան սպանել են․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով․․․
ՊԵԿ աշխատակիցները  միջազգային առաքանուց հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված...
Վրաստանում տարեսկզբից թմրանյութերի համար 270 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում...
«Արմավիր» ՔԿՀ կալանավորը 50 անձի «Իդրամ»-ին հասանելիություն ստանալով՝ վարկեր է ձևակերպել ու հափշտակել մոտ 40 մլն դրամ
Անձը հաղորդակցային հավելվածների կիրառմամբ խաբեությամբ մոտ 50 քաղաքացու տվյալներին հասանելիություն ստանալով...
Ամենաշատ