News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Ես չեմ գտնում, որ պատերազմը կանգնեցնում է պարտություն կրող կողմը. հաղթողը թելադրում է իր կանոնները, այդ պարագայում կանգնում է, հակառակ դեպքում չի կանգնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ր հնարավորություն կանգնեցնելու 44-օրյա պատերազմը:

Հարցին՝ Արցախը ով հանձնեց Ադրբեջանին, նա պատասխանեց. «Մենք բոլորս միասին: Բոլորս միասին 20 տարի էդ Արցախը խեղել եք, չեք թողել մի բան արվի՝ իշխանության հետ միասին: Բոլորս միասին՝ Արցախի, Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն էլ»:

Նա վստահեցրեց, որ մեղադրում է ՀՀ իշխանությանը Արցախը հանձնելու մեջ. «Բա հո ձեզ չեմ մեղադրելու»:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Արցախի դատախազությունը այն ժամանակ հարցաքննել է իրեն, եւ այդ մասին ասել է Գուրգեն ներսիսյանը, Սամվել Բաբայանն ասաց. «Ինձ ոչ մեկը չի հարցաքննել, Գուրգեն ներսիսյանին դիմեք, թող հրապարակի այդ հարցաքննությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ