News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Աշտարակի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ նոյեմբերի 14-ից հետախուզան մեջ գտնվող տղամարդու վերաբերյալ: Այն իրացվեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների հետ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 25-ին, ժամը 16-ին, մայրաքաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխվեց Ուջան գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված, որոշ շրջանակներում որպես Ուջանիկ հայտնի տղամարդը, որը վերջին 7 տարում չէր բնակվել հարազատ տանը: 02-ի արխիվում կան մանրամասն տեղեկություններ, թե ինչ արարքների համար է նա դատապարտվել ու պատիժը կրել «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Հատվածաբար վերհիշենք յոթ տարվա վաղեմության դեպքը:

Վերադառնանք մեր օրեր:

Այս տարվա հոկտեմբերի 26-ին, պատժի ամբողջական կրումից հետո, Ուջանիկն ազատվում է կալանքից, և իրականանում են Աշտարակի իրավապահների ամենահոռետեսական կանխատեսումները: Նույն գիշերը, ժամը չորսին, հիվանդանոցից հաղորդում է ստացվում Աշտարակի բաժին, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը ճշտում է, որ միջադեպ է տեղի ունեցել գիշերային ակումբում:

Արդեն ունենալով վարկած` Քրեական հետախույզներն օպերատիվորեն պարզում են, որ ուջանցի մեզ ծանոթ տղամարդը եղբոր, եղբորորդու և երկու համագյուղացու հետ եղել է Երևան-Գյումրի ճանապարհի գիշերային ակումբում: Գիշերվա ժամը 2.15-ի սահմաններում նա մոտեցել է մեկ այլ սեղանի շուրջ նստած տղաներին ու վիճել հետները: Ուջանցուն միացել է նաև եղբայրը, ու միասին սկսել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել հակառակորդներին:

Այդ ընթացքում էլ ազատությունը դեռ մեկ օր էլ չվայելած ուջանցին իր մոտ եղած դանակով դիտավորությամբ խփել և մարմնական վնասվածք է պատճառել ավելի ուշ հիվանդանոց դիմած երիտասարդին: Այլ կերպ ասած` եղբայրները հասարակության նկատմամբ ցուցաբերել են բացահայտ անհարգալից վերաբերմունք, խաթարել են ակումբի բնականոն աշխատանքը, վնասվել են գույքը, հակաիրավական գործողությունները շարունակել են ակումբի բակում, ինչից հետո դեպքի վայրից դիմել են փախուստի:

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով:

Իրավապահները պարզում են նաև, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան ժամը 8-ից 11-ի ընթացքում եղբայրները վիճել են արդեն իրար հետ՝ իրենց հայրենի Ուջանում. Անդրանիկի արձանի մոտ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, իսկ երբ համագյուղացիք մոտեցել ու հորդորել են դադարեցնել վիճաբանությունը, կալանքից նոր ազատված եղբայրը հրազենից կրակոցներ է արձակել մարդկանց ուղղությամբ։

Նոյեմբերի 14-ին 35-ամյա Ուջանիկի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Եվ քանի որ ազատության մեջ անցկացրած նրա ամեն օրը սպառնալիք էր հանրության համար, Աշտարակի քրեական հետախույզներն ամեն ինչ անում են` նրան հնարավորինս արագ հայտնաբերելու համար, ինչը հաջողվում է համագործակցված աշխատանքի արդյունքում:

35-ամյա տղամարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի հարավ-արևելքում ոստիկանությունն ավելի քան 1,6 տոննա թմրանյութ է առգրավել
Գեներալ Դուստալի Ջալիլյանի խոսքերով, թմրամիջոցների դեմ պայքարի գործողության ընթացքում...
ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողն ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան մոտ
Ինքնահրկիզվող օդաչուն գոռացել է «Ազատ Պաղեստին»՝ ընկնելով գետնին...
Ավանում եւ Նոր Նորքում կրկնակի աճել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը
2023 թվականի ընթացքում 169 դեպքով կամ 15%-ով նվազում է արձանագրվել...
Մովսես գյուղում գողացել են 230 լիտր օղի, բենզասղոց, 25 մսի պահածո, տեսանկարահանող սարք. Վնասը՝ 800 հազար դրամ
Տավուշի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել…
Քրեակատարողական ծառայությունը բացահայտել է կոռուպցիոն դրսևորման հեթական դեպքը․ ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ ծառայող
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ թմրամիջոցների և արգելված...
ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերվածը պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ», այն վտանգ չի ներկայացնում. ՀՀ ոստիկանապետ
Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում…
Ամենաշատ