News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը


«Վերին Լարս» անցակետը չպետք է դիտարկվի որպես միայն անցակետ, դա խորհրդանիշ է։ «Վերին Լարս» անցակետի փակումը նշանակում է հայ-ռուսական հարաբերությունների դադարեցում, չէ՞ որ Ռուսաստանից Հայաստան գալիս են ապրանքներ, որոնք դժվար է գտնել այլ տեղերում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայկական խոշոր «Ապավեն» տրանսպորտային-լոգիստիկ ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը։

«Որտեղի՞ց է Հայաստան գալիս հացահատիկեղենը։ Մենք ներմուծում ենք 400 հազար տոննա ցորեն, որի էական մասը ներմուծվում է Ռուսաստանից, չնայած, իհարկե, լավ է, եթե տարբեր մատակարարներ լինեն։ Քաղաքական գործիչները չպետք է միջամտեն տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը եւ ասեն, որ իրենք պատրաստվում են փակել «Վերին Լարս» անցակետը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները իրենց ապրանքներն իրացնեն այլ վայրերում։ Տնտեսվարող սուբյեկտները ավելի լավ գիտեն, թե ինչպես կազմակերպեն այդ աշխատանքը եւ առավելագույն շահույթ ստանան, ինչն արտացոլվում է նաեւ հարկերում»,- նշել է նա։

Աղաջանյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին բեռնափոխադրողները ընդամենը չորս անգամ են անցկացրել քննարկումներ Հայաստանի կառավարության անդամների եւ նախագահի հետ։

«Երբեմն այդ քննարկումները տվել են իրենց պտուղները, բայց մենք չենք կարող արգելել քաղաքական գործիչներին ինքնաբուխ հանդես գալ այս կամ այն հայտարարությամբ»,- ավելացրել է նա։

Նրան չեն զարմացրել Ռուսաստանի քայլերը՝ հաշվի առնելով արտաքին քաղաքական վեկտորը, որով առաջնորդվում են Հայաստանի իշխանությունները։

«Մենք այլ երկրների օրինակով տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել։ Չէ՞ որ արգելք մտցվել է թուրքական լոլիկների, վրացական ապրանքների ներմուծման վրա։ Հասկանալի էր, չէ՞, որ ձեռնարկվելու են նման քայլեր։ Վաղը գազն էլ կարող է թանկանալ։ Մենք կամ պետք է պատրաստ լինենք դրան, կամ փնտրենք այն իրավիճակից ելքի ուղիներ, որը կարող է ստեղծվել։ Մենք դեմ չենք մեր արտադրանքի սպառման շուկայի դիվերսիֆիկացման ընդլայնմանը, չնայած այժմ էլ արտահանումն իրականացվում է ոչ միայն դեպի Ռուսաստան։ Մյուս կողմից՝ շատ դժվար է թափանցել շուկաներ, որտեղ քո ապրանքի մասին ոչինչ հայտնի չէ, այն դեպքում, երբ Ռուսաստան տարվում է արտադրանք, որի գովազդի վրա միջոցներ ծախսելու հարկ չկա։ Միայն «հայկական ծիրան» կամ «հայկական կոնյակ» բրենդը հերիք է այդ ապրանքների իրացման համար Ռուսաստանում։ Իսկ հիմա փորձեք այդ կոնյակն ուղարկել Չինաստան։ Այնտեղ երբեք այնքան ծավալ չի վաճառվի, որքան Ռուսաստանում, որի բնակչությունը 10 անգամ ավելի քիչ է»,- ասել է ընկերության ղեկավարը։

Նրա խոսքով՝ «Վերին Լարս» անցակետը բեռնատարների համար փակ է օբյեկտիվորեն, եղանակային պայմանների պատճառով։

«Խցանումներն առաջանում են նաեւ մաքսային ծառայության աշխատակիցների հերթափոխերի պատճառով, չնայած այդ գործոնը էական դեր չի խաղում, քանի որ ուշացումն այս դեպքում կարող է տեւել առավելագույնը երկու ժամ։

Այս դեպքում իրավիճակն այլ է, մեքենաները պարզապես կանգնած են տարբեր տերմինալներում եւ չեն կարող հասնել մինչեւ անցակետ։ Քանի դեռ ճանապարհը պաշտոնապես չի բացվել, բեռնատար տրանսպորտի տեղաշարժը այնտեղ անհնար է, իսկ դա տեղի կունենա, երբ համապատասխան ծառայությունները ճանապարհը բերեն պատշաճ վիճակի ձնից հետո»,- նշել է նա։

Այս մասով ոչ մի քաղաքական ենթատեքստ մեր զրուցակիցը չի տեսել։

Նրա գնահատմամբ՝ լաստանավային փոխադրումը, որի մասին խոսում են Հայաստանի իշխանությունները, չի կարող փոխարինել «Վերին Լարս» անցակետով բեռնափոխադրմանը, քանի որ լաստանավը երբեք չի տեղափոխի արագ փչացող ապրանքներ, այդ թվում մրգեր, քանի որ դա կարող է շատ ժամանակ խլել։

Ինչ վերաբերում է «չոր նավահանգստին», որի մասին նույնպես խոսում են Հայաստանի իշխանությունները, ապա այն, ինչպես նշել է մեր զրուցակիցը, պետք է ունենա կայուն, անխափան կապ սովորական նավահանգստի հետ, այլապես դա «չոր նավահանգիստ» չէ, այլ պարզապես տերմինալ։

«Ո՞ր նավահանգստի հետ է այդ կապն ապահովվելու։ Ստորագրվե՞լ են ինչ-որ փաստաթղթեր։ Փոթիի եւ Բաթումի նավահանգիստների ղեկավարներն ինձ տեղեկացրել են, որ պատկերացում էլ չունեն, թե ինչի մասին է խոսքը»,- ամփոփել է ընկերության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ գործող իշխանություները պարզապես հիմա ցույց են տալիս աշխարհին, որ իրենք ունեն այլ դիրքորոշում. քաղաքագետ
Բայց դրա հետ միասին, չզարմանաք, որ դա կարող է շատ լավ պայմանավորված խաղ…
Զախարովա. Փաշինյանի խոսքերը Հայաստանում հեղաշրջում իրականացնելու Ռուսաստանի կոչերի մասին որևէ հիմք չունեն
Տրամաբանական հարց է առաջանում. նրանք, ովքեր հիմա Երևանում են, իրենք հավատարիմ են այս...
Չեմ հասկանում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարության տրամաբանությունն ու ոճը. Զախարովա
Հուսով ենք, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ...
Հայաստանի միջազգային օդանավակայանում պետք է սահմանապահ ծառայություն իրականացնեն ՀՀ կառույցները. Ալեքսանյան
Կարծում եմ՝ Հայաստանի միջազգային օդանավակայանում պետք է աշխատեն...
ՀԱՊԿ-ի պահվածքը մեզ մոտ շատ հարցեր է առաջացնում, բայց մենք հասկանում ենք՝ պետք չէ հավելյալ սրել իրավիճակը. Ալեքսանյան
Փաստացի մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է...
Զախարովա. ՀՀ իշխանություններից որեւէ դիմում չենք ստացել «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հանելու մասին
Սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երեւանի ոչ բարեկամական պահվածքի հերթական օրինակ...
Ամենաշատ