News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Ամենամեծ բեռնարկղային հաբը Հարավային Կովկասում Փոթին է, երկրորդ տեղում Երեւանն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայկական խոշոր «Ապավեն» տրանսպորտային-լոգիստիկ ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ երկրի տրանսպորտային համակարգը լիովին պատրաստ է օգնել տնտեսվարող սուբյեկտներին դուրս գալ սպառման այլընտրանքային շուկաներ։

Նա համոզված է, որ Հայաստանը շատ լրջորեն է ինտեգրված միջազգային տրանսպորտային համակարգում։

«Հայաստանում ներկայացված են տասը խոշոր համաշխարհային ընկերություններից յոթը։ Այդ տասնյակում, ի դեպ, ռուսական ընկերությունները չեն մտնում։ Այդ պայմանները ստեղծված են, եւ այդ փոփոխությունները ոչ մի կապ չունեն Ռուսաստանի հետ»,- ավելացրել է Աղաջանյանը։

Նրա գնահատմամբ, այդ ամենը  բեռներն աշխարհի ամենատարբեր անկյուններ տեղափոխելու հնարավորություն է ստեղծում։

«Մեր հարեւանների՝ Հայաստանը շրջափակման մեջ թողնելու ձգտումը հաջողությամբ չի պսակվել։ Տրանսպորտային հասանելիության տեսակետից այլընտրանքային հնարավորություններ կան, խնդիրը միայն արտադրանքի քանակն ու որակն է»,- նշել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկնարկել է ՀՀ պետական սահման-Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհահատվածի հիմնանորոգումը
Այս պահին շինարարը քանդում է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը...
Թուրք նախարար. Աշխատանքներ են տարվում Հայաստանով անցնող երթուղու վրա, սակայն կա նաև տարբերակ Իրանի տարածքով
Նրա խոսքով, այժմ դիտարկվում է երկու տարբերակն էլ։ Հարցին, թե ինչ փուլում է շինարարությունը, թուրք...
Լրիվ նոր ճանապարհային երակներ ենք բացում ՀՀ-ում, ինչը տնտեսական մեծ էֆեկտներ է տալու. Փաշինյանը՝ 68 ծրագրերի մասին
Կառավարությունը 6 մլրդ դրամ հատկացրեց ճանապարհաշինական 68 ծրագրի համար...
Իրանցի փորձագետը բացատրել է՝ Թեհրանի համար Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը
Շաֆին նշել է եվրոպացիների՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա ճանապարհով հետաքրքրված լինելու կարևորությունը…
Մեր համայնքներում ներհամայնքային ճանապարհների վիճակը բավականին վատ է. Գնել Սանոսյան
Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի Հայաստանում ասֆալտապատվել է 210 կիլոմետր, սալարկվել՝ 30 կիլոմետր ճանապարհ...
SOCAR-ի ներկայացուցիչը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություն է արել
Նրա խոսքով՝ դա «դա տնտեսական զարգացում կապահովի և բազմաթիվ հնարավորություններ կբացի Հայաստանի համար»...
Ամենաշատ