News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի ԱՄՆ-ի վրա, որպեսզի նա անհապաղ չեղարկի բոլոր անօրինական պատժամիջոցներն այլ երկրների դեմ։ Այս մասին հայտնել է Իրանի մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի  գլխավոր քարտուղար Քազեմ Գարիբաբադին, տեղեկացրել է Mehr-ը։

Նրա խոսքով՝ ժամանակակից պատմության առանձնահատկություններից մեկը մի շարք երկրների, հատկապես ԱՄՆ-ի՝ այլ երկրների դեմ միակողմանի հարկադիր միջոցներ ներդնելու միտումն է, իրենց արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար։ ԱՄՆ-ն օգտագործում է այնպիսի միջոցներ, ինչպիսին է այլ երկրների քաղաքականության վրա ազդելու կամ հարկադրման գործիքը, նշել է նա։

Գարիբաբադին հայտարարել է, որ այդ պատժամիջոցները հակասում են զարգացման եւ արդյունաբերական ենթակառուցվածքի զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման իրավունքին։ «Եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը մերժի այդ հանցավոր գործողությունները եւ ԱՄՆ-ին կոչ անի անհապաղ չեղարկել բոլոր անօրինական պատժամիջոցները։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը օգնել ստեղծելու գլոբալ կոնսենսուս նման անմարդկային գործողությունների դեմ»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ