News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Ուրախ եմ ձեզ նախագահական նստավայրում հյուրընկալելու համար և օգտվելով առիթից ցանկանում եմ երախտագիտության խոսքեր ուղղել Լիտվայի կառավարությանը հումանիտար օգնության համար: Լիտվայի հետ մեր հարաբերությունները աչքի են ընկնում ջերմությամբ ու բարեկամությամբ զարգացման մեծ ներուժ ունեն:

Բարձր եմ գնահատում նաև մեր երկրների օրենսդիր մարմինների ակտիվ ջանքերը՝ միտված խորհրդարանական դիվանագիտության խթանմանը և այս համատեքստում, համոզված եմ՝ շատ հարցեր քննարկվում և լուծում են ստանում հենց միջխորհրդարանական հարաբերությունների արդյունքում»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ռայմունդաս Լոպատան շեշտել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ կարևոր է, որոշակի դեպքերում գործում է շատ արագ և արդյունավետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Լիտվայի սերտ փոխգործակցությունն ինչպես Եվրամիության, այնպես էլ երկկողմ հարթակներում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հստակ դիրքորոշումը, ինչը կարևոր նախապայման է տարածաշրջանի բոլոր երկրների հետագա զարգացման համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական և հումանիտար խնդիրներին լուծման ուղղությունների և հնարավորությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ