News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պատասխանատվություն կկրի ցանկացած միջադեպի համար, որը կարող է հրահրվել Իսրայելի  միջուկային սպառնալիքներով Գազայի հատվածի պաղեստինցիների դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին, տեղեկացրել է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելը «շարունակում է սպառնալ միջուկային ռումբի գրոհներով եւ հրաժարվում է ստորագրել ԱԷՄԳ արձանագրությունը, որն արգելում է նման զենքի օգտագործումը։ «ԱԷՄԳ-ն լիակատար պատասխանատվություն է կրում ցանկացած միջադեպի համար»,- ասել է Էսլամին՝ Թեհրանում, կառավարության նիստի շրջանակում հանդես գալով լրագրողների առջեւ։

Էսլամին ասել է, որ սպառնալիքները բացահայտել են սիոնիստական վարչակարգի «իսկական էությունն ու մտադրությունները»՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Իսրայելը սպառնում էր միջուկային զենք կիրառել Իրանի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արևմուտքի գերակայության դարաշրջանը վերջնականապես ավարտվել է. Բորել
Նրա խոսքով՝ ԵՄ-ի անվտանգության վրա խաղադրույքները նույնպես շատ բարձր են Մերձավոր Արևելքում...
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին. առնվազն 2 զոհ կա. Al Jazeera
Եվս երեք մարդ վիրավորվել է...
Պաղեստինի վարչապետը Աբասին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել
Մուհամեդ Շթայեն կառվարության հրաժարականի դիմում է ներկայացրել...
Բլինքենը հայտարարել է, որ Գազային առնչվող ցանկացած ծրագիր պետք է բացառի պաղեստինյան անկլավի օկուպացիան
Պաղեստինյան անկլավի չափը չպետք է փոքրանա․․․
Իսրայելական պատվիրակությունը Փարիզում կայացած բանակցություններից հետո զգուշավոր լավատեսություն է ապրում. ԶԼՄ-ներ 
Լավ բանակցություններ են եղել, կա զգալի առաջընթաց...
Փարիզում մեկնարկել է Գազայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը
Հաղորդվում է, որ «ՀԱՄԱՍ»-ը եւ Իսրայելի իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, սակայն․․․
Ամենաշատ