News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պատասխանատվություն կկրի ցանկացած միջադեպի համար, որը կարող է հրահրվել Իսրայելի  միջուկային սպառնալիքներով Գազայի հատվածի պաղեստինցիների դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին, տեղեկացրել է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելը «շարունակում է սպառնալ միջուկային ռումբի գրոհներով եւ հրաժարվում է ստորագրել ԱԷՄԳ արձանագրությունը, որն արգելում է նման զենքի օգտագործումը։ «ԱԷՄԳ-ն լիակատար պատասխանատվություն է կրում ցանկացած միջադեպի համար»,- ասել է Էսլամին՝ Թեհրանում, կառավարության նիստի շրջանակում հանդես գալով լրագրողների առջեւ։

Էսլամին ասել է, որ սպառնալիքները բացահայտել են սիոնիստական վարչակարգի «իսկական էությունն ու մտադրությունները»՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Իսրայելը սպառնում էր միջուկային զենք կիրառել Իրանի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քեմերոն. Իսրայելը որոշել է պատասխան տալ Իրանի օդային հարձակմանը
Մենք հուսով ենք, որ նրանք դա կանեն այնպես, որ հնարավորինս պակաս նպաստեն իրավիճակի սրմանը
ԶԼՄ. Իսրայելի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում հրթիռի պայթյունի հետևանքով հինգ իսրայելցի է վիրավորվել
Դեպքի վայր է ժամանել ռազմաբժշկական ծառայության ուղղաթիռը
Չեխիան Ուկրաինայի համար արդեն գնել է 180 հազ․ հրետանային արկ և փորձում է ապահովել ևս 300 հազ․-ի տրամադրումը
Ըստ Ֆիալայի, համաշխարհային շուկաներում Ուկրաինայի համար հրետանային արկեր փնտրող արևմտյան կառավարությունների գործողությունների սխեման պետք է օրինակ դառնա․․․
Իսրայելի արտգործնախարարը 32 երկրի իր գործընկերներին խնդրել է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Ռազմական պատասխանին զուգահեռ՝ ես դիվանագիտական ​​հարձակում եմ իրականացնում Իրանի դեմ
Գանտահարյան. Մերձավոր Արևելքում հիբրիդային պատերազմը կշարունակվի, բայց լայնածավալ գործողությունների չի վերածվի
Զսպող գործոն են հանդես գալիս ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Իրանը, որը նույնպես խաղացող է և արբիտր
ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել խուսափել Իրանի դեմ թշնամական գործողությունների էսկալացիայից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկուշաբթի օրվա ընթացքում անցկացրել է իր ռազմական կաբինետի երկրորդ նիստը
Ամենաշատ